«Գազպրոմի» ու 8 միլիարդ դոլարի արանքում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ կրկին խոսել է Հայաստանի էներգետիկ զարգացման թեմայով: Հիշեցնենք, որ Հայաստանի առավելապես ռուսական կապիտալի ազդեցության տակ գտնվող էներգետիկ ոլորտում ամերիկյան ընկերությունների կողմից 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին մոտ 1 ամիս առաջ դեսպան Ռիչարդ Միլսի արած հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրման հնարավորության մասին հայտարարությունը վերաբերել է առկա ներուժին, երեկ «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանելով իր մոտ 1 ամիս առաջ հնչեցրած հայտարարությունը, ասել է Միացյալ Նահանգների դեսպանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նման մեծածավալ ներդրումների համար անհրաժեշտ է ազատ մրցակցության և բաց շուկայի ապահովում: «Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ինչպես նաև չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Դա շա՛տ, շա՛տ կարևոր է, և պետք է ենթակառուցվածքներ ստեղծված լինեն դրա համար»,- ասաց դեսպան Միլսը: Հայաստանյան էներգետիկ ոլորտում ռուսական կապիտալի զգալի ներկայության պայմաններում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոլորտում 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին՝ մեծ աղմուկ էր բարձրացրել: Երեկ Ռիչարդ Միլսն ընդգծեց՝ 8 միլիարդ դոլարի հաշվարկն իրականացրել է Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, իսկ ամերիկյան դեսպանատան ուսումնասիրություններն էլ փաստում են, որ նման ծավալի ներուժ առկա է: «Նշված 8 միլիարդի ներդրման մի մասը նախատեսում է ենթակառուցվածքների կառուցում, մասնավորապես, համապատասխան կայանների կառուցումը, որպեսզի հոսանքը փոխանցվի Վրաստան: Այդ գումարի մի մասն էլ կանաչ՝ վերականգնվող էներգետիկայի օգտագործմանը կարող է ուղղվել: Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի զարգացման համար, և ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա՝ այստեղ գալու և այդ ոլորտը զարգացնելու առումով», ասել է Միլսը: ԱՄՆ-ի դեսպանն լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ վերջերս արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ, ով ներկայացրել է երկու ներդրումային ծրագիր՝ թափոնների մշակմամբ էներգիայի արտադրության և հիդրոէլեկտրակայանների զարգացման ոլորտում: Միլսը տեղեկացրեց, որ այժմ այդ ծրագրերը ներկայացվում են ամերիկյան ներդրողներին: Փաստացի արդեն երկրորդ անգամ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը խոսում է Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման լուրջ հեռանկարի, այդ հեռանկարը ամերիկյան ֆինանսավորմամբ իրականացնելու մասին: Հայաստանի «պատկան մարմինները» շարունակում են տարօրինակ լռությունը: Թերևս, հենց այս պատճառով դեսպանը բացել է փակագծեր, տեղեկացնելով, որ 8 միլիարդ դոլարի հաշվարկն իրականացրել է հենց Հայաստանի էներգետիկայի նախարարությունը: Այլ կերպ ասած` ակնարկը պարզ է. հայկական կողմի հաշվարկի ուղղությամբ ամերիկյան կողմը պատրաստ է աշխատել: Բայց... Բայց, ամերիկյան կողմն էլ ունի իր պայմանները`8 միլիարդի ներդրման մի մասը նախատեսում է ենթակառուցվածքների կառուցում, մասնավորապես, համապատասխան կայանների կառուցումը, որպեսզի հոսանքը փոխանցվի Վրաստան: Եվ ամենակարևոր պայմանը` 8 միլիարդ դոլարն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել, եթե Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ասում է պաշտոնական Վաշինգտոնը: Այսինքն, այս պայմաններում սա իրագործելի է, և եթե չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Երեկ ԱՄՆ դեսպանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի և Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կազմակերպած քննարկմանը: Միլսը մատնանշել է, թե հիմնականում ինչ խնդիրների են բախվում ամերիկյան ներդրողները Հայաստանում․ «Մի շարք խնդիրներ կան, սկսած մտավոր սեփականության պաշտպանությունից, մինչև արդար մրցակցության ապահովումն ու պայմանագրային պարտավորությունների կատարումը»: Միլսն իր խոսքն ամփոփել է հետևյալ կերպ՝ տնտեսական մրցակցությունը վերահսկող հանձնաժողովի գործը շատ դժվարին է, քանի որ արդար մրցակցության ապահովումը կարող է քաղաքական առումով զգայուն լինել և հակադրվել որոշ արմատացած շահերի, սակայն առանց դրա արտերկրյա ներդրումներ հնարավոր չեն. «Ազատ և մրցակցային շուկան, ինչպես գիտենք, ռեսուրսների տրամադրման ամենաարդյունավետ ճանապարհն է: Դա հնարավորություն է տալիս հայաստանյան հանրության բոլոր շերտերին՝ հասնելու տնտեսական հաջողության, և սա է ամերիկյան և արտերկրյա այլ ներդրումներ ներգրավելու բանալին»: Այլ կերպ ասած` Հայաստանում ԱՄՆ դեսպանը բավական հստակ ներկայացրել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը` Հայաստանի էներգետիկայի նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա ոլորտն արդիականացնել` ինչ-ինչ պայմանների ապահովման դեպքում: Հիմա, ինչպես ասում են, գնդակը հայկական կողմում է: Ի՞նչ են պատասխանելու «Գազպրոմի» շահերը սպասարկող ոլորտի հայ պատասխանատուները... Ի դեպ, նկատենք, որ օրերս անսպասելի այցով Երևանում էր «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am