«Ամոթանքներ» Բաքվից. Ալիևը հուզված է

Համանախագահների տարածաշրջանային վերջին այցն, ինչպես երևում է, բավական ճնշող է եղել Ադրբեջանի իշխանությունների համար... Հիշեցնենք, հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման մասին այլ մանրամասներ չէին հաղորդվել: Սակայն հենց Ադրբեջան կատարած այցից հետո տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով նրանք արձանագրեցին, որ Բաքվում խորը մտահոգություն են հայտնել լարվածության համար: Ադրբեջանում իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Ավելին` միջնորմները դիմեցին Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից: Համանախագահները նույն ուղերձը հղում են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանություններին: Նրանք խրախուսում են կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին: Բաքվում, կարծես, հիստերիա է սկսվում: Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու: «Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, և այն հասցվել է համանախագահներին, ՄԱԿ ԱԽ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային հանրությանը: Իսկ դիրքորոշումը հետևյալն է. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, փախստականներն ու տեղահանված անձիք պետք է վերադառնան իրենց տները, պետք է պահպանվեն միջազգային իրավունքի նորմերը»,-ասել է նա: «Նախագահ Ալիևը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը ոչ մի թիզ հող չի զիջի որևէ մեկին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք տարածաշրջանում հասնել կառուցողական խաղաղության»,- ասել է նա: Հասանովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցի նպատակն է իրավիճակը պարզաբանելը, ևս մեկ անգամ կողմերի մոտեցումները հստակեցնելը, կողմերի դիրքորոշումները մոտեցնելն ու առաջընթացի հասնելը՝ կապված հակամարտության կարգավորման հետ։ «Մենք կարծում ենք, որ ցանկացած ձևաչափով հանդիպման անցկացումը կծառայի շփման ընդհանուր եզրեր փնտրելուն։ Դրանք վաղ թե ուշ կգտնվեն, հակառակ դեպքում՝ պատերազմը և ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների ազատագրումն անխուսափելի են»,-ասել է Հասանովը։ Իսկ ադրբեջանցի մեկ այլ պաշտոնյա` Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն ավելի հուզված է... Նա էլ դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ՝ նշելով, որ նրանք արդեն 20 տարի է այցելություններ են իրականացնում Հարավային Կովկաս, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում. «Թո՛ղ նրանք ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»: Բաքվում, ակնհայտորեն, միջնորդների «համառությամբ»: Պարզ է, որ համանախագահները փորձում են Ադրբեջանից համաձայնություն ստանալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում: Բացի այդ, համանախագահներն, ըստ ամենայնի ավելի կոշտ են խոսել Ալիևի հետ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ հենց Բաքվին մատնանշեցին` որպես լարվածություն ստեղծող կողմ: Հիմա Ալիևն, ըստ ամենայնի, «զարկ կտա» քարոզչությանը: Արդեն իսկ սահմանային կեղծ լուրեր են սկսել դնել շրջանառության մեջ, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է: Բաքվում, ակնհայտորեն դժգոհ են ԼՂ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակից, և համանախագահների կողմից ապրիլյան պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ Ադրբեջանին սաստելու փաստից: Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am