3 զորավարժություն մեկուկես ամսում. Բաքուն լայնածավալ պատերազմի է պատրաստվում

Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 19-24-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն, որին կմասնակցի 23 հազար զինվորական, պայմանները կմոտեցվեն մարտականի։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ օպերատիվ-տակտիկական զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը։ Նշվում է նաև, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 23 հազար զինվորական, մինչև 120 միավոր տանկ և զրահամեքենա, մինչև 180 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային սարքավորում, մինչև 30 միավոր տարբեր նշանակության ռազմական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանյան մամուլում տեղեկություններ են հրապարակվել, թե վերջին շրջանում Ադրբեջանը որքան ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք է ձեռքբերել: Ըստ «Ռազմինֆո»-ի` «2017-ի մայիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 146 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ Ադրբեջան արտահանումը կազմել 1584 հազար դոլար: Այսինքն՝ ապրիլ ամսվա հետ համեմատած արտահանումը մայիսին նվազել է մոտ 75 տոկոսով: Այս մասին հայտնում է աղբյուրը` վկայակոչելով Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքի տվյալները: Ի դեպ, 2017-ի մայիսին Թուրքիան Վրաստան է արտահանել մոտ 175 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Իսկ նախորդ ամսին Վրաստան արտահանումը կազմել է 290 հա­զար դոլարի արտադրանք: Այսինքն՝ մայիսին Վրաստան արտահանման ծավալները ապրիլ ամսվա տվյալների հետ համեմատած, նվազել են 39 տոկոսով: 2017-ի մայիսին Թուրքիայից Իրան ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել է 253 հազար դոլար նախորդ ամսվա հետ համեմատած՝ նվազելով մոտ 70 տոկոսով: Նույն տարվա ապրիլին այն կազմել է 824 հազար դոլար: Այսօրվանից մինչև հունիսի 24-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ զորավարժությունները հաջորդում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համատեղ զորավարժություններին: Հունիսի 12-ին Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ անցկացրեցին Նախիջևանում, որի նպատակն էր փորձի փոխանակման միջոցով զարգացնել թուրքական և ադրբեջանական բանակների համակարգման գործընթացները, համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը: Զորավարժությունները շարունակվեցին մինչև հունիսի 16-ը: Վարժանքներին ներգրավված էր շուրջ 5000 զինծառայող և 250-ից ավելի զինտեխնիկա: Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումները զորավարժության առաջին փուլն անցկացրել են մայիսի 1-5-ին՝ Բաքվի մոտակայքում տեղակայված զորավարժարանի տարածքում: Մայիսի 5-ին Ադրբեջանում ավարտվեց Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի մարտական կրակով մարտավարական համատեղ զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցեցին երկու երկրների ԶՈւ մոտ 1000 զինծառայող, մոտ 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային կայան և ականանետ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժությանը ներգրավվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 12 միավոր Մի-35 հարվածային ուղղաթիռ և Մի-17 բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումները: Թուրքիան զորավարժությանը ներգրավվելու համար ավելի վաղ Ադրբեջան էր ուղարկել մեկ հետևակային վաշտ: Նմանատիպ վարժանքներ Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են 2013-ից: 2013 և 2015թթ. դրանք անցկացվել են Ադրբեջանում, 2014 և 2016 թթ.՝ Թուրքիայում: Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց, երբ Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ խնդրի ռազմական լուծման կողմնակից է, բայց ոչ երբեք խաղաղ բանակցությունների միջոցով: Իհարկե, այն փաստը, որ մեկուկես ամսում Ադրբեջանի 3 զորավարժություն է իրականացնում ունի կոնկրետ քարոզչական երանգ, բայց իհարկե, չպետք է բացառել հանկարծակի ռազմական գործողությունների բռնկման հավանականությունը: Բաքուն առավելապես ուժի ցուցադրմամբ` կարող է որոշակի պահից իրեն ազատ զգալ նոր լարվածություն հրահրելու հարցում: Ընդ որում, Բաքվի պահվածքը տարածաշրջանի բոլոր խաղացողներին է ուղղված: Նախիջևանում ադրբեջանական զորավարժությունների անցկացումը նաև որոշակիորեն նաև Իրանին է ուղղված, որն, ինչպես հայտնի է, կողմ է տարածաշրջանում կայունությանը: Եթե անգամ Բաքուն առաջիկա շաբաթներին, կամ ամիսներին լայնածավալ պատերազմ սկսելու «դաբրո» չունի և հազիվ թե սկսի պատերազմ, ամեն դեպքում, ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում Ադրբեջանն ի վիճակի չէ ընդունել: Ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ Ադրբեջանի սպառազինումը օգտագործվելու է լայնածավալ պատերազմ հրահրելուն, համենայնդեպս` փորձեր անելու է, միանշանակ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am