Մի քիչ չէ, լավ էլ լկտի ստացվեց...

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պայթյունավտանգ է, Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը նախընտրական պայքարից հետ չի մնում, այսօր նա շտաբից շտաբ է անցել՝ իր համակիրներին համոզելու, որ երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղավորն ինքը չէ,
«Կներեք, կարող ա մի քիչ լկտի….լկտի չէ էլի, նենց... լկտի, հա էլի...ներողություն եմ... էս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, էս դատում մենք մեղադրող ենք», - ասում է նա:
Գեղարքունիքից Սյունիք սահմանի երկայնքով, որտեղից ադրբեջանական զորքը 17 օր է՝ կիլոմետրերով մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածությունն աճում է։ Նախօրեին ադրբեջանցիները Հայաստանի տարածքում վեց հայ զինծառայողի են գերեվարել, դրանից առաջ հայ զինծառայող է զոհվել, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, վարչապետի պաշտոնակատարն այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» երևանյան գրասենյակներում որպես մեղադրող է հանդես գալիս: Դե, ասեք, որ այս մարդն ադեկվատության խնդիր չունի, ասեք, որ սրա մոտ ամեն ինչ նորմալ է: Մեն շտաբում մի զառանցանք էր դուրս տալիս, իր նման մի քանի անադեկվատ էլ հոտնկայս կամ նսըած ծափահարում էին նրան:
Ընտրողներին ապագա խոստացող, <<Ապագա կա ապագա>> կարգախոս որդեգրած Փաշինյանի բուն ասելիքը դարձյալ նվիրված էր անցյալին։ Իր պաշտոնավարման վերջին ինը ամիսներին երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղադրանքի սլաքները կրկին նախկին իշխանությունների ուղղությամբ էին, իսկ ինքը լրիվ անմեղ է:
Ընդդիմությանը ադրբեջանական շահերի սպասարկու հռչակած Նիկոլ Փաշինյանը այօր այնպիսի հայտարարությունների տարափ ապահովեց, որ դժվար է ասել, թե ինքը որ պետության շահերի սպասարկուն է, ներկայացնում ենք առանց մեկնաբանության: Օրինակ ասում է, որ «Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել», «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր».
«Ո՛չ, մենք Սև ջրի 30%-ի համար պատերազմ չենք սկսելու, հարցը խաղաղ եղանակով ենք լուծելու», «Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում».«Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում»:
Փաշինյանն անդրադարձել է նաեւ գերիների վերադարձի հարցին ասելով, թե գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է, պարզապես Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ այդ հարցով կարող է անձամբ իրեն, մեր ժողովրդին ցավացնել, հիմա վրեժ է լուծում.«Նրանք ուզում են ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ: Նրանք սեղանի վրա թուղթ ունեն, թե այս ընտրություններում ով՝ քանի տոկոս հավաքի»,- շարունակել էր Փաշինյանը:
Այստեղ էլ Փաշինյանի ադեկվատությունը չբավարարեց չխոսել գոնե այդ թեմայից, քանի որ բոլորին է պարզ, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ամենաշատն են ցանկանում, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերընտրվի: Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե ազգային հերոս է: Նրանց ամենաշատն է ձեռնտու Փաշինյանի իշխանությունը, որովհետև նվաստացուցիչ այդ պատերազմի արդյունքներից հետո, մինչ օրս առանց որևէ կրակոցի՝ ստանում են ամեն ինչ…
Արդյոք այս թեմաների շահարկումն էլ հենց Փաշինյանին չէ պետք, որ նախընտրական շրջանում գերիների հարցով կյանքի կոչի իր եւ Ալիեւի պայմանավորվածությունը եւ մի քանիսին վերադարձնելով դիվիդենտներ շահի:
Խորհրդանշական է, որ Փաշինյանի ու նրա համակիրների հանդիպումը լրագրողների համար դռնփակ էր, որպեսզի զառանցանքներին հակադարձողներ չլինեն:

Անի Սահակյան

դիտվել է 2315 անգամ
Լրահոս
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video) Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video) Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video) «Երիտթուրքերի նման Փաշինյանն ԱԺ-ում բղավում էր, որ ոտքից կախելու է»․ Հովհաննես Իշխանյան (video) Աննա Հակոբյանը, Արցախի բլոկադայի օրերին, բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան (video) Սատանային պատերազմ հայտարարեցինք ու հաղթեցինք՝ կառուցելով Բյուրեղավանում այս եկեղեցին (video) Ցեղшսպանության շարունակությունն է․ ինչ է դրված Տիգրանաշենի հարցով․ Տիգրան Աբրահամյան (video) Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախի հանձնումը Ադրբեջանին համաձայնված է եղել նախապես, Արմեն Գրիգորյանն էլ է տեղյակ եղել (video) Ոչնչացված մեզ զգացինք, երբ Փաշինյանն այդ խոսքերն ասաց Ալիևին․ արցախցի (video) Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Դագшղների վրա մրցանակ են տալի՞ս, ամոթ. զոհվածի մայրը` Փաշինյանի մրցանակի մասին (video) Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ. Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ Dialectica0 «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին0 Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի անդամները կպարգևատրվեն Այս տարի Սևանի համար պատմական տարի է. Լևոն Ազիզյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ» Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ». Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am