Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը` «տարածաշրջանի ճակատագիր»

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը կշահագործվի այս տարի, օրերս այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ Թբիլիսիում հյուրընկալելով Թուրքիայի կառավարության ղեկավարին: «Այդ ճանապարհը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը՝ դառնալով պատմական մետաքսի ճանապարհի մի մասը»,- իր հերթին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը, ընդգծելով՝ սա համատեղ ճանապարհ է, որը Կովկասից ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա ու Հեռավոր Արևելք, մյուս կողմից էլ՝ Անատոլիան կապում է Եվրոպայի ու Լոնդոնի հետ: Հայաստանը շրջանցող՝ շուրջ 900 կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ 10 տարի առաջ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերով: Թուրքիան հաստատակամ է՝ առաջիկա տարիներին է՛լ ավելի խորացնելու հարաբերությունները Վրաստանի հետ, երեքշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վրացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո, հայտնեց «Ազատությունը»: Թուրքիայի վարչապետը Թբիլիսի էր մեկնել 7 նախարարների ուղեկցությամբ. սա, ըստ տեղական մամուլի, մինչ օրս Վրաստան ժամանած ամենաբարձրաստիճան թուրքական պատվիրակության այցն էր, որը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Շուրջ քառորդ դար է՝ մենք ամրապնդում ենք մեր ռազմավարական համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, վերջին տասը տարիներին Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, և սա դեռ միայն սկիզբն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Բինալի Յըլդըրըմը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ անցած տարի Թուրքիայում իրականացված հեղափոխության փորձից մի քանի օր անց Անկարա ժամանելու և գործող վարչակազմին աջակցելու համար: «Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունները պետք է կարգավորվեն հենց այս սկզբունքների հիման վրա», - պնդել է Թուրքիայի վարչապետը՝ աջակցություն հայտնելով նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Թբիլիսիի ջանքերին: Փոխադարձ հաճոյախոսությունները, սակայն, այսքանով չեն ավարտվել. Վրաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է՝ ի դեմս Թբիլիսիի Անկարան ունի հավատարիմ ու վստահելի գործընկեր: «Տարածաշրջանի անկայունության պայմաններում թուրք-վրացական ռազմավարական համագործակցությունը է՛լ ավելի արժեքավոր է դառնում», - հավելել է Գիորգի Կվիրիկաշվիլին՝ փաստելով, որ ինտենսիվ զարգանում է նաև համագործակցությունը հարևան Ադրբեջանի հետ: «Մենք մի շարք եռակողմ հեռանկարային ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է: Նախագիծն առաջ է գնում ըստ ժամանակացույցի, և մենք հույս ունենք, որ այս ամռանն այն կփորձարկենք մեր տարածքում, իսկ հաջորդ տարեսկզբից արդեն շահագործման կհանձնենք», - ասել է Կվիրիկաշվիլին: Այս երկաթգիծը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը՝ դառնալով պատմական Մետաքսի ճանապարհի մի մասը, իր հերթին պնդել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդգծելով՝ սա համատեղ ճանապարհ է, որ Կովկասից ձգվում է մինչև Միջին Ասիա ու Հեռավոր Արևելք, մյուս կողմից՝ Անատոլիան է կապում Եվրոպայի ու Լոնդոնի հետ: «Երկաթգծի գաղափարը ծագեց 2004-ին, և հիմա, երկարատև բանակցություններից հետո մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այն, ինչ երազանք էր թվում այն ժամանակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ վրացի գործընկերոջը՝ այս նախագծին ցուցաբերած լուրջ աջակցության համար», - ասել է Յըլդըրըմը: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերը ոչ միայն այս կարևոր նախագծում էր: Նախօրեին Բաթումիում հանդիպեցին Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները, նրանք ռազմական համագործակցության հուշագիր կստորագրեն: Մինչ այդ, պաշտոնական Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը: Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է վրաց պաշտոնակից Լևան Իզորիայի հետ: Ըստ վրացական կողմի՝ նախարարները պայմանավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ ռազմական համագործակցությունը, հատուկ կարևորվել է աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, որ ունեն Ադրբեջանն ու Վրաստանը, ասվում է Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: Պաշտոնական Թբիլիսին հարևաններից միայն երկուսի հետ ռազմական այս համագործակցությունը պայմանավորում է «տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովմամբ»: «Ինձ ուրախացնում է, որ Վրաստանը տարածաշրջանում ունի նման գործընկեր», - ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության պատճառներից մեկն այն է, որ երեք երկրներն էլ լավ հարաբերությունների մեջ են: Վրաստանին և Ադրբեջանին, ինչպես նշել է նախարար Իզորիան, միավորում են ռազմավարական հարաբերությունները, իսկ երեք երկրներին՝ էներգետիկ մի շարք խոշոր նախագծեր՝ ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով: Այսօր ստորագրվելիք հուշագիրը վերաբերում է հենց էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին: Եռակողմ ձևաչափով այս համագործակցության շրջանակում, որի հիմքը դրվել է 2014-ին Նախիջևանում, կողմերը բացի հանդիպումներից ու քննարկումներից նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում: Հերթական զորավարժությունները, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենան առաջիկա հունիսին և սեպտեմբերին Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am