Պատերազմի բռնկման վտանգի մասին` ամենաբարձր մակարդակով

Արցախում կարող են վերսկսվել լայնածավալ ռազմական գործողությունները, այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դանիել Կոստայի՝ Սենատի հետախուզությունների հատուկ կոմիտեի լսումներին ներկայացված զեկույցում: Զեկույցի հեղինակը Կովկասին նվիրված բաժնում հիշեցնում է, որ 2016թ. ապրիլին լարվածություն բռնկվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Այն, որ երկու կողմերն էլ չեն ցանկանում զիջումների գնալ, ինչպես նաև տեղերում աճող ճնշումները, թույլ են տալիս ենթադրել, որ 2017թ. իրատեսական կմնա լայնածավալ ռազմական գործողությունների հավանականություն»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նաև նշվում է, որ մինչ Ադրբեջանը փորձում է հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև, այդ երկրում շարունակվող տնտեսական դժվարությունները լուրջ մարտահրավեր են տեղի վարչակարգի համար և կարող են ստիպել նրան հրահրել իրավիճակը՝ իշխանությունը պահելու համար: Իհարկե, պատերազմի բռնկման մասին անցյալ տարվա ապրիլի քառօրյա գործողություններից հետո խոսվում է անընդհատ և վերոնշյալը նորություն չէ: Նորությունն այն է, որ պատերազմի բռնկման վտանգի մասին խոսվում է այսպիսի մակարդակով` ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի, և նման հայտարարության համար վստահաբար ԱՄՆ հետախուզությունը պետք է որ հիմնավոր պատճառներ ունենա: ԱՄՆ-ի կողմից վերջին օրերին մի քանի հայտարարություններ հիմք են տալիս եզրակացնելու, որ Վաշինգտոնն իսկապես որոշակի անհանգստություններ ունի ԼՂ խնդրի հետ կապված, սկսած այդ հակամարտության կարգավորման գործընթացը Ռուսաստանի ազդեցության գոտում թողնելուց մինչև ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին արձանագրելը: ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել, և որքան շուտ, այնքան՝ լավ, նախօրեին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում, հայտարարել է ԵԱԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ: «Կրկին եկել է ժամանակը, որ կողմերը քաղաքական անկեղծ հանձնառություն ստանձնեն և պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության՝ հիմնվելով մինչ օրս կատարված աշխատանքի վրա: Իրատեսական չէ եզրակացնել, թե հազվադեպ հանդիպումները բավարար են տևական խաղաղության հասնելու համար: Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են, բովանդակային երկխոսություն են ունենում՝ անդրադառնալով լուծման կարիք ունեցող առանցքային հարցերին: Մենք կուզենայինք, որ նախագահները կրկին դեմ առ դեմ հանդիպեին, և որքան շուտ, այնքան՝ լավ», - ասել է նա: Ամերիկացի համանախագահը, փաստացի շեշտել է նոր հանդիպում անցկացնելու հրամայականը, սակայն ուշագրավն այն է, որ նա հասկացնել է տվել, որ հանդիպումը պետք է առարկայական լինի, և այստեղ նա ակնհայտորեն Ալիևի ուղղությամբ է «քար նետել»: Վերստին ընդգծելով, որ համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև այդ հանդիպումը կազմակերպել, ամերիկացի համանախագահը միաժամանակ որոշակի պահանջներ է դրել նրանց առջև՝ ակնարկելով, որ դրանց կատարումից հետո իրենք պատրաստ են գործնական նոր առաջարկներ ներկայացնել․ «Երբ բանակցություններում նման բարձր մակարդակով հանդիպում կայանա, կողմերը պետք է ոչ միայն վերահաստատեն իրենց հավատարմությունը հրադադարի պահպանմանը, այլև նշեն՝ ինչպես են իրենք կյանքի գործելու վստահության ամրապնդման խիստ անհրաժեշտ միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցած տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում: Երբ հասնենք այդ բանակցություններին, մենք կարող ենք արդեն գործնական հարցերի շատ ավելի ընդարձակ ցանկ դնել սեղանին, որոնք կսկսեն օգուտներ բերել միանգամից երկու կողմին էլ: Սրանք ներառում են տնտեսական ու առևտրային նախաձեռնություններ՝ տարածաշրջանային էներգետիկ ու տրանսպորտային կապերը զարգացնելու ու վերականգնելու, զբոսաշրջությունն ու ժողովուրդների միջև հանդիպումները խթանելու ուղղությամբ»: «Խիստ անհրաժեշտ միջոցառումների» մասին հիշատակելով, ամերիկացի համանախագահն ակնհայտորեն նկատի ունի Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ հետաքննության մեխանիզմների, վստահության միջոցառումների իրագործումը մերժելը, այստեղ ակնարկն ակնհայտորեն դրան է ուղղված: Այնուհետև, ամերիկացի համանախագահը նշել է, որ քառորդ դար շարունակվող բանակցությունների արդյունքում մշակվել են սկզբունքներ, ընկալումներ ու փաստաթղթեր, որոնք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա: - «Խնդիրն է՝ օգնել կողմերին քաղաքական կամք գտնել և անել վերջին, նշանակալից քայլը առաջ՝ հաղթահարելով դեռևս առկա տարաձայնությունները»,ասել է Հոգլանդը՝ փաստելով, որ այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր առայժմ չեն նկատվում: «Առաջընթացը, անշուշտ, կախված է կողմերի քաղաքական կամքից ու անկեղծությունից, որոնք առայժմ բացակայում են, սակայն, մենք չենք ընկրկում, և կողմերն էլ չեն հանձնվում՝ յուրաքանչյուրը շարունակում է փնտրել դեպի տևական խաղաղություն տանող ճանապարհը: ԱՄՆ-ը մնում է պատրաստ՝ օգնել հնարավոր ամեն ինչով, բայց, անշուշտ, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ու կառավարություններն են, որ պետք է իսկապես հստակ քայլեր անեն, որոնք անհրաժեշտ են տևական խաղաղության համար: Նրանք պետք է դիտարկեն նաև քայլեր, անգամ՝ միակողմանի, որոնք ի ցույց կդնեն նրանց հաստատուն հանձնառությունը՝ առաջընթացի հասնելու, լարվածությունը կրճատելու և բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու գործում», - ասել է Ռիչարդ Հոգլանդը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նաև տեղեկացրել է, որ միջնորդները ծրագրում են մոտ ապագայում՝ ամենայն հավանականությամբ, հունիս-հուլիսին կրկին այցելել տարածաշրջան: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am