Փողերի լվացում, օֆշորներ, կոռուպցիոն սկանդալներ

«Ռազմահայրենասիրական» քարոզչություն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մինչ օրս Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Յավեր Ջամալովը Ստամբուլում անցկացվող İDEF-2017  պաշտպանական արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսին: Ջամալովի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում: «Ինչպես ձեզ հայտնի է, երկու պետությունների միջև գործում է ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ, երկու երկրների ուժային կառույցների մասնակցությամբ տարվում է ռազմական երկխոսություն, նիստերին մասնակցում է պաշտպանական արդյունաբերության նախարարությունը»,- ասել է Ջամալովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը թուրքական մասնավոր ընկերությունների հետ արտադրում է 4 տեսակի ատրճանակ, այդ թվում ՄՊ-5 ատրճանակ-գնդացիրներ, բացի այդ, նախատեսվում է գիշերային տեսանելիության օպտիկական սարքերի արտադրություն: Ադրբեջանը ապրիլյան քառօրյայից հետո շարունակում է սպառազինություն ձեռքբերելու, նաև որոշակի զինտեխնիկայի արտադրությունը: Ռազմական բյուջեի որոշակի կրճատման պայմաններում` Ալիևը շարունակում է ցույց տալ, թե զինվում է մինչև ատամները, որպեսզի հարկ եղած ժամանակ «ծնկի բերի» Հայաստանը: Սակայն հարցը` արդյոք Ալիևը պատերազմ կսկսի, չունի միանշանակ պատասխան: Այո, շատերն են կանխատեսում ստատուս-քվոյի պահպանման պայմաններում ռազմական գործողությունների բռնկում: Բայց հարցը խորքային է, եթե դիտարկենք Ադրբեջանի ֆինանսատնտեսական իրավիճակը` նավթի գների նվազման պայմաններում, ինչի արդյունքում տուժեց նաև Ադրբեջանի տնտեսությունը: Ի՞նչ է թաքցնում Ալիևը` «փողերի լվացմամբ» Ստեղծված որոշակի բարդությունները թաքցնելու համար Ալիևն ընտրել է ռազմահայրենասիրական ճառերն ու զինվելու քաղաքականությանը շարունակաբար զարկ տալուն, սակայն իրականում ալիևյան կլանը զբաղված է ուղղակի թալանով: Եվրախորհրդարանականները բացահայտ դեմ են հանդես գալիս Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին, այն հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն նա առնչություն ունի կոռուպցիոն սկանդալին, այդ թվում Ադրբեջանի դստեր մասնակցությամբ։ Բրյուսելում աճում է դժգոհությունը Մալթայի վարչապետի նկատմամբ, մինչդեռ Մալթան հիմա ԵՄ-ում նախագահող երկիր է, գրում է բրիտանական The Guardian–ը։ ԵՄ-ում նախագահության ժամանակ Մալթան չի արել ոչինչ, որպեսզի մաքրի սև փողեր լվացողի իր վարկանիշը, ինչը մտահոգում է Բրյուսելին։ Եվրախորհրդարանի հանձնաժողովը նույնիսկ Մալթայի վարչապետին հրավիրել է Ստրասբուրգ՝ մայիսի 18-ին ցուցմունքներ տալու։ Սակայն Մուսկատը հայտնել է, որ դա հարմար ժամանակ չէ։ Մալթայի վարչապետը մնում է Պանամական փաստաթղթերի հետ սկանդալի կենտրոնում։ Ավելին՝ պարզվել է, որ Մալթայի բանկերից մեկում կան վարչապետի կնոջ, նրա երկու մտերիմ կուսակիցների ու Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հաշվեհամարները։ Նույնիսկ ձայնագրություն է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է այդ բանկի սեփականատերը գիշերով հեռանում գրասենյակից՝ փաստաթղթերով լի պայուսակներով։ Նշենք, որ բլոգեր ու սյունակագիր Դաֆնա Կարունա Գալիցիան հայտնել էր, որ Egrant ընկերությունը, որը հիշատակված է Պանամական փաստաթղթերում, պատկանում է վարչապետի կնոջը։ Բացի դրանից բլոգերը պատմել է, որ ընկերությունը, որը գրանցված է Լեյլա Ալիևայի անունով, ավելի քան մեկ միլիոն դոլար է փոխանցել Egrant ընկերությանը 2016-ին Դուբայում գրանցված բանկային հաշվեհամարի միջոցով։ Ադրբեջանի ու Մալթայի վարչապետի միջև կապը դժգոհություն է առաջացրել՝ հաշվի առնելով , որ երկրները համագործակցում են էներգետիկայի ոլորտում, ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերն է։ Մուսկատն ու նրա կինը հերքում են իրենց առնչությունը այդ հաշվեհամարներին կամ էլ Egrant ընկերությանը։ Բացի դրանից Մալթայի ընդդիմության առաջնորդը պատմել է, որ ապացույցներ ունի, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը կաշառք է ընդունել՝ հարուստ ռուսաստանցիներին անձնագրեր վաճառելու դիմաց։ Ֆինանսական սկանդալներ, ահռելի հարստություն Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր, օրերս այս մասին իր հոդվածում գրեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Ըստ նրա` «Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների: Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունն իր 2016 թ. կոռուպցիայի համաշխարհային զեկույցում Ադրբեջանը դասել է ամենակոռումպացված երկրների շարքին. 176 երկրների թվում այն զբաղեցրել է 123-րդ տեղը: Անցյալ ամիս, լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիան իր կայքում բացահայտեց, որ Մալթայում Pilatus բանկի երեք խոշորագույն հաճախորդները Ադրբեջանից են՝ արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, որին հաջորդում են նախագահ Ալիևի երիտասարդ որդին՝ Հեյդար Ալիևը և դուստրը՝ Լեյլա Ալիևան: Գալիցիան հայտնում է, որ «Հեյդար Ալիևը` նախագահի որդին, նախ փորձել է բանկային հաշիվ բացել Վալետայի բանկում` Մալթայում, սակայն մերժում է ստացել այն հիմքով, որ նա առավել կոռումպացված երկրներից մեկի քաղաքականապես խոցելի անձերից է, և առկա են փողերի լվացման լուրջ ռիսկեր»: Գալիցիան նաև բացահայտել է, որ «Pilatus բանկի ավանդների 60 տոկոսը պատկանում է Ադրբեջանի քաղաքականապես խոցելի անձանց»: Հետևաբար, կարող ենք վստահորեն ենթադրել, որ այդ երեք ադրբեջանցիների կողմից պահ տված գումարները կազմում են միլիոնավոր դոլարներ… Ի դեպ, մալթական բանկը միակը չէ, որտեղ Ալիևները և նրանց կլանը թաքցրել են ահռելի գումարներ: Կան Ալիևիների և նրանց միջնորդների կողմից ստեղծված բազմաթիվ օֆշորային ընկերություններ՝ վիթխարի կանխիկ գումարների լվացման նպատակով, որոնց կապն Ադրբեջանի ղեկավարության հետ դժվար է գտնել, գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչը: Ալիևների մասնակցությամբ այնքան շատ ֆինանսական սկանդալներ կան, որ դժվար է առանձնացնել դրանցից որևէ մեկը, սակայն ամենամեծ սկանդալներից մեկն առնչվում է նախագահ Ալիևի երեք երեխաների կողմից Դուբայում շքեղ անշարժ գույքի գնումների հետ ՝ ըստ «Վաշինգտոն փոստի»: Հեյդար Ալիևը, այն ժամանակ Ալիևի 11-ամյա որդին, 2009 թ. գնել էր ինը ծովափյա առանձնատներ 44 միլիոն դոլար գումարով… Նրա երկու քույրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, գնել էին ևս մի քանի առանձնատներ լրացուցիչ 31 միլիոն դոլարով: Այս ունեցվածքի համար վճարվել էր «կանխիկ»: Որտեղից են այդ երիտասարդ տարիքի երեխաները ձեռք բերել 75 միլիոն դոլար, հաշվի առնելով, որ նրանք եկամուտ չունեն, իսկ նրանց հոր՝ նախագահ Ալիևի տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 228 000 դոլար… «Վաշինգտոն փոստի» հոդվածը բացահայտելով այս սկանդալային մանրամասները, պարզաբանել է, որ «ակտիվներն արտերկիր տեղափոխելու շտապողականությունը, անտեսելով շահի չափսերը, բնորոշ է բազմաթիվ նավթարդյունաբերող երկրների, որտեղ կոռումպացված էլիտան ձգտում է ապահովել իր հարստության անվտանգությունը քաղաքական քամիների փոփոխությունների դեպքում»: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կայքը ներառում է մի քանի տասնյակ հոդվածներ Ադրբեջանում խոշոր կոռուպցիայի օրինակների մասին: 2012 թ. OCCRP-ը իր «Տարվա մարդ» ճանաչեց նախագահ Ալիևին՝ «հանցագործությունների և կոռուպցիայի հետ նրա ունեցած կապերի» համար: OCCRP-ը հաղորդում է, որ Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Ալիևի կինը «օֆշորային ընկերությունների ցանցի սեփականատեր, տնօրեն և բաժնետեր է, որոնք, ինչպես հաղորդվում է, ընտանիքի կողմից օգտագործվում են միլիոնավոր դոլարների շահավետ գործարքներ կնքելու համար»: Ալիևը և նրա ընտանիքը բազմաթիվ թանկարժեք սեփականություններ ունեն ամբողջ աշխարհում: OCCRP-ն տեղեկացնում է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 7.3 միլիոն դոլարով ձեռք բերված շենքը դարձել է ՝ նախագահ Իլհամ Ալիևի հոր՝  Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի գրասենյակ. նա ղեկավարել է Ադրբեջանը 1993-2003թթ.: Հիմնադրամը ղեկավարում է Ալիևի ընտանիքը: Ըստ OCCRP-ի՝ այս շենքի գնումը ներառում է «օֆշորային գործարքներ, կոռումպացված պաշտոնյաների և կազմակերպված հանցավորության հետ կապեր, ապօրինի գործարքներ և մեռած առաջնորդի անձի յուրօրինակ պաշտամունք»: Ալիևները ունեն նաև սեփական թանկարժեք շենքեր և տներ Լոնդոնում (առնվազն 25 մլն դոլար արժողությամբ), Մոսկվայում (տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ), Դուբայում և Չեխիայի Հանրապետությունում: Վերջապես, ըստ OCCRP-ի, նախագահ Ալիևի դուստրերին՝ Լեյլային և Արզուին են պատկանում Բաքվի առավել շքեղ հյուրանոցները, այդ թվում՝ Four Seasons-ը, Sheraton-ը և Marriott-ը ի թիվս այլոց: Ադրբեջանի անշարժ գույքի մի փորձագետ ասել է OCCRP-ին, որ «այդ ընտանիքին պատկանող կամ նրանց հետ սերտորեն կապված Բաքվի բարձրակարգ հյուրանոցները գնահատվում են 10 միլիարդ դոլար»: OCCRP-ն եզրակացնում է, որ Ալիևի դինաստիան վերջին տարիներին ներգրավված է եղել «բազմաթիվ գաղտնի գործարքներում մի քանի մայրցամաքներում…  Առաջին ընտանիքը, օգտագործելով օֆշորային ընկերություններին և միջնորդներին, իր ձեռքն է վերցրել Ադրբեջանի տնտեսության առյուծի բաժինը, այդ թվում՝ ոսկու հանքերը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցության ընկերություններ և բանկեր, միևնույն ժամանակ գնելով շքեղ օբյեկտներ Եվրոպայի ու Պարսից ծոցի տարբեր երկրներում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հենց նոր նորից դավաճանեց․ Արծվիկ Մինասյան (video) Նուբար Աֆեյանը նոր մանրամասներ հայտնեց Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Պայթյունավտանգ իրավիճակ․ Ալիևը սպասում է հարձակման․ Արա Վարդանյան (video) «Իրանը միակ պետությունն է, որը նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ ունի». իրանագետ Արտակարգ իրավիճակում՝ Նոր Արեշում. բարձր ճնշման ջրատարի վրա էլիտար շենք են կառուցում. ով է կառուցապատողը Ադրբեջանը հարևան Հայաստանի նկատմամբ դրսևորում է ռազմատենչ և սպառնալից պահվածք. Փոլ Գավան Շինարարական աղբը կուտակվում է Արաբկիր վարչական շրջանում. ինստիտուտները «սատկած» են. Ահազանգում է քաղաքացին Որքան էլ հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այն կրում էր ցուցադրական բնույթ. Արմեն Այվազյան Սուրենյանն ամառ է խոստանում Երևանում բախվել են ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ Իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը. Օհանյան ՌԴ-ն հասավ իր հռչակած առաջին նպատակին՝ աշխարհը դարձավ բազմաբևեռ. Ալեն Ղևոնդյան Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ Հորդ ու եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ համագործակցելը ստորություն է. Իշխանյան Խոցելի համայնքի ղեկավարության թիրախավորումը ցեղասպանության ցուցիչ է. քննարկում Ժնևում ԲՈՒՅԾԸ, ԲՈՒՅԾԸ... ՄԱԿաբույծը. մեկնաբանում է Էդգար Ղազարյանը (video) Լույս չի լինի Երկրաշարժ է գրանցվել 5 բալ ուժգնությամբ Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը հայտարարություն է տարածել 9 անշարժ գույք, այդ թվում՝ Բուլղարիայում և Հունաստանում, և միլիոններ, միլիոններ. Գրիգոր Մինասյանի ու տիկնոջ հայտարարագրերը. 168.am Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին. Աբրահամյան 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր Կա´մ ունենալու ենք հայրենիք, կա´մ չենք ունենալու. որոշեք Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am