Պրոբլեմ Ալիևի համար. Ինչու նա սկսեց կրճատել ռազմական ծախսերը

2016-ին աշխարհում ռազմական ծախսերն ավելացել են, իսկ Ադրբեջանինը` կրճատվել Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությանը, Հայաստանի անցած տարվա ռազմական ծախսերը, 2015-ի համեմատ, կրճատվել են 5,5 տոկոսով: Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատումը, պայմանավորած միջազգային շուկայում նավթի գնի անկման հետ, շատ ավելի զգալի է՝ 36 տոկոս: 2016-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար: Նման ցուցանիշներ է վկայաբերում Ստոկհոլմի «Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի» (SIPRI) հրապարակված տարեկան զեկույցը: Ինստիտուտի փորձագետերն անցյալ տարվա հիմնական միտումներից են համարում նավթարդյունահանող երկրների ռազմական ծախսերի էական կրճատումը: «Նավթի գնի անկումը կրճատել է եկամուտները և տնտեսական խնդիրներ առաջացրել, ինչը նավթարդյունահանող շատ երկրների ստիպել է կրճատել ռազմական ծախսերը»,- նշել էր Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետ Նան Թիանը: Ըստ զեկույցի, Միացյալ Նահանգները մնում է ռազմական ամենամեծ բյուջեն ունեցող երկիրը: 2016-ին ԱՄՆ-ի ռազմական ծախսերն ավելացել են 1,7 տոկոսով, կազմելով 611 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով երկրորդ տեղում դարձյալ Չինաստանն է: Այս երկրի ռազմական ծախսերն անցյալ տարի աճել են 5,4 տոկոսով և կազմել 215 միլիարդ դոլար: Երրորդ տեղ է դուրս եկել Ռուսաստանը, որը 2016 թվականին ռազմական ծախսերն ավելացրել է գրեթե 6 տոկոսով, դրանք հասցնելով 69,2 միլիարդ դոլարի: Փորձագետներն ուշադրություն են հրավիրում աշխարհում երրորդ խոշորագույն ռազմական բյուջեն ունեցող Ռուսաստանի և առաջին երկու խոշորագույն ռազմական բյուջեներն ունեցող երկրների ծախսերի մեծ տարբերությունը՝ ԱՄՆ-ինը 600 միլիարդ դոլարից ավելի է, Չինաստանինը՝ 215 միլիարդ դոլար, մինչդեռ՝ Ռուսաստանի ռազմական բյուջեն ընդամենը 69 միլիարդ դոլար է կազմում: Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը նշել է, որ Կենտրոնական Եվրոպայի շատ երկրների ռազմական ծախսերի աճը մասամբ բացատրվում է Ռուսաստանին որպես մեծ սպառնալիք ընկալման հետ: Ադրբեջանը ներմուծել էր 20 անգամ ավելի շատ սպառազինություն Հետաքրքրական է, որ այս տարվա փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել էր զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Ըստ զեկույցի՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Ընդ որում՝ Հայաստանի համեմատ Ադրբեջանը ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: Հայաստանի դեպքում ամենաշատն աչքի ընկած զենքի գնումը փոքրաթիվ 280 կմ հեռահարություն ունեցող Իսկանդերների ձեռքբերումն էր: Այս հրթիռները կարող են հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող համարյա ցանկացած կետի: Այնուհետև զեկույցը նշում է, որ Ադրբեջանը ներկրել է զենքերի ավելի լայն շարք, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և մարտական ավիացիա: Զեկույցում Ռուսաստանը նշվում է որպես զենքի կարևոր մատակարար երկու կողմերի համար էլ: Ադրբեջանը` Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիր 2011-2015թթ.՝ 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը՝ այդպիսով դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը: Այս տվյալներն առկա են Ստոկհոլմում գործող SIPRI-ի հրապարակած զեկույցում: Բացի այդ, SIPRI-ի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է Ռուսաստանից սպառազինության ներմուծումը․ եթե 2006-2010թթ. ռուսաստանյան սպառազինության ամբողջ արտահանման միայն 0.7 տոկոսն էր գնացել Ադրբեջան, ապա 2011-2015-ին՝ 4.9 տոկոսը: Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի հավատարիմ գնորդը։ Իր զինանոցի պարունակության 80 տոկոսը Բաքուն Ռուսաստանից է ձեռք բերում, իսկ որոշ զինատեսակներ էլ ներմուծում է Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից և Թուրքիայից։ Ռուսական զենքի առաքումները Եվրոպա աճել են հիմնականում Ադրբեջանին վաճառվող զենքի հաշվին. 2011-2015թթ. Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը կազմել է զենքի ամբողջ արտահանման 4,9 տոկոսը, այն դեպքում, երբ 2006-2010թթ. ցուցանիշը կազմել է ընդամենը 0,7 տոկոսը։ Այսպիսով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանն ավելացրել է սպառազինության ներմուծումը 217 տոկոսով՝ գլխավորելով Եվրոպայում ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պաշտոնական աղբյուրների համաձայն, Բաքուն վերջին հինգ տարվա ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու նպատակով 3-4 միլիարդ դոլար է ծախսել։ 2017-ի համար Ադրբեջանի ռազմական ծախսերը 1.6 միլիարդ դոլար պետք է կազմեին Անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական «Թուրանը», մինչդեռ հայտնում էր, որ չնայած պետական ծախսերի ընդհանուր կրճատմանը` Ադրբեջանի ռազմական բյուջեն 2017-ին որոշակի աճ կարձանագրի` հասնելով 1 միլիարդ 600 միլիոն դոլարի: Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական խորհրդարանի` Միլի մեջլիսի կողմից հաստատված 2017թ. պետական բյուջեն երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր: Տարեվերջին 2017-ի բյուջեի նախագծի քննարկման նախնական փուլում Ադրբեջանում համառ լուրեր էին շրջանառվում, որ երկրի ռազմական բյուջեն իր ծախսերի մակարդակով ամենահամեստն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում` չգերազանցելով 1 միլիարդ դոլարի շեմը: Բաքվում խոսում էին անգամ կոնկրետ թվերի, մասնավորաբար՝ պաշտպանական ծախսերը շուրջ 440 միլիոն դոլարով կրճատելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները ռազմական բյուջեի թռիչքաձև աճի քաղաքականություն էին որդեգրել: Այսպես, ըստ SIPRI-ի տվյալների, 2007-ին Ադրբեջանի պետբյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերը շուրջ 800 միլիոն դոլար էին կազմում: 2008-ին արդեն դրանք կրկնապատկվեցին` ընդամենը 3 տարում հասնելով 3 միլիարդի ցուցանիշին: 2011-ին, օրինակ, Ադրբեջանի ռազմական ծախսերը 3 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար էին կազմում: Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի տեմպերն ամբողջությամբ ըմբռնելու համար մեկ ցուցանիշ ևս. 2004-ին` Իլհամ Ալիևի նախագահության առաջին տարում, երկրի պաշտպանական ծախսերը ընդամենը 175 միլիոն դոլար էին կազմում: 2014-ից ի վեր, սակայն, միջազգային շուկայում նավթի գների և ազգային տարադրամի փոխարժեքի սրընթաց անկմանը զուգահեռ, Ադրբեջանը սկսեց կրճատել նաև ռազմական ծախսերի մի մասը: Այսպիսով, միջազգային շուկայում նավթի գների և ազգային տարադրամի փոխարժեքի սրընթաց անկումը որոշակիորեն խանգարեցին Ալիևի ռազմական պլանները, ինչն, իհարկե, չի նշանակում, որ հայկական կողմը պետք է հանգիստ լինի: Ամեն դեպքում Ադրբեջանը շարունակում է մնալ ամենասպառազինված երկիրը, որը ուղիղ սպառնալիք է Արցախի համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am