Իրանի վարչակարգը չի հասկանում մեր վճռականությունը. ով հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրանց վրա

Իրանական մի շարք կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ կարող են իսրայելական հարվածների թիրախ դառնալ՝ ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումների, հայտնում է Axios-ը։

Իսրայելի պաշտոնյաները պորտալին հայտնել են, որ Իսրայելը զգալի պատասխան հարված կհասցնի, որը կարող է ուղղված լինել Իրանի նավթի արդյունահանման օբյեկտներին և ռազմավարական այլ վայրերին: Նրանք նշել են, որ կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում՝ իրանական միջուկային կենտրոններին հարվածելու հնարավորությունը։

Axios-ը նշում է, որ իսրայելցիները կարող են պատասխանել ինչպես օդային հարվածներով, այնպես էլ գաղտնի գործողություններով, որոնք նման են երկու ամիս առաջ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությանը:

«Իրանը մեծ սխալ է թույլ տվել, և նա կվճարի դրա համար»,-ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` ըստ պորտալի։

Նրա խոսքով՝ Իրանի հարձակումը ձախողվել է, քանի որ այն հետ է մղվել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։

«Իրանի վարչակարգը չի հասկանում մեր վճռականությունը՝ պաշտպանվելու և մեր թշնամիների դեմ հակահարված տալու», - ասել է Իսրայելի վարչապետը։

«Մենք հավատարիմ կմնանք մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրանց վրա»,- հավելել է նա։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնն իր հերթին ասել է, որ «Իրանն իրականացրել է մինչ օրս Իսրայել պետության դեմ ամենամեծ և ամենադաժան հրթիռային հարձակումը»։

«Մի բան կարող եմ ասել՝ Իսրայելի պատասխանը կլինի նկատելի ու ցավոտ»,- լրագրողներին ասել է Դանոնը։

ABC News-ը հայտնում է, որ Իրանը 30 րոպեի ընթացքում երկու ալիքով ընդհանուր առմամբ 220 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի վրա։ Ուղիղ հարվածներ են եղել նաև Թել Ավիվի մոտ։ Հրթիռներից շատերը որսացել են Հորդանանի երկնքում։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից 5 միլիարդից ավելի մսխվում է Երևանում աղբահանությանը, իսկ իրականությունը սա է․․․ Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLur Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ Լիլիթ Գաստյան Արգիշտի Քյարամյանը մեկ զարկով խփեց ամբողջ միֆը արդարադատության վերաբերյալ Համացանցում ներկայացված իրավավիճակը, թե ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել ու ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա. Աբազյան ԱԺ-ում իրավիճակը լարվեց Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է. փաստաբան Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը Արմեն Գրիգորյանի ասածը կատարյալ մառազմ է․ Հարություն Մնացականյան Մոսկվայում Փաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել․ Խանդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am