Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարը` ԵՄ-ն փրկելու հույս

Ֆրանսիայում երեկ նախագահական ընտրություններ էին: Դրանք տեղի ունեցան աննախադեպ պայմաններում: Հինգշաբթի օրը տեղի ունեցած և մի ոստիկանի կյանք խլած ահաբեկչությունից հետո արտակարգ միջոցառումներ են նախաձեռնվել ընտրողների և թեկնածուների անվտանգությունը ապահովելու համար: Այդ նպատակով իշխանությունները զորաշարժի են ենթարկել ավելի քան 50 հազար ոստիկաններ և ժանդարմներ: Վերջին օրերի հարցումների համաձայն, ընտրողների ավելի քան 58 տոկոսը առնվազն մեկ անգամ փոխել է իր՝ նախապես որոշած թեկնածուին, ինչպես նաև՝ շատերը կողմնորոշվել են վերջին պահին: Կրկին հարցումների համաձայն, ընտրողների ավելի քան 48 տոկոսը ամեն գնով ցանկանում է խուսափել, որ ընտրությունների երկրորդ փուլը դեմ հանդիման բերի նախկին սոցիալիստ նախարար, ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ, կոմունիստական կուսակցության աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնին և ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության թեկնածու Մարին Լե Պենին: Եվ կամ էլ Մարին Լե Պենին ու Ֆրանսուա Ֆիյոնին: Նրանցից մեկի ընտրությունը կարող է մղձավանջային իրավիճակ ստեղծել երկրում, անհանգստանում են ֆրանսիացիներից շատերը: Երեկվա քվեարկությունը կարևոր է պատմականորեն, քանի որ թեկնածուներից ոմանք, օրինակ՝ Մարին Լե Պենը և Ժան-Լյուկ Մելանշոնը իրենց քարոզչությունը կենտրոնացրել են Ֆրանսիան Եվրամիությունից դուրս բերելու հարցի շուրջ: Ինչ վերաբերում է Հայաստանին առնչվող խնդիրներին, ապա Ժան-Լյուկ Մելանշոնը իր հանրահավաքներից մեկի ժամանակ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Անդրադառնալով Միջին արևելյան և Եվրոպական տարածքային հարցերին՝ նա ասել է՝ պետք է տակնուվրա եղած այդ սահմանների մասին խոսել հանդարտորեն՝ միշտ մեր մտքում ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է Ֆրանսուա Ֆիյոնին և Մարին Լե Պենին, ապա նրանք իրենց հարցազրույցներում արտահայտվել են հայկական հարցի մասին: Ֆիյոնը խոստացել է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության գործընթացը: Մարին Լե Պենը, խոսելով Ղարաբաղի մասին, նշել է, որ իր կարծիքով, ցանկալի կլիներ, որ Ադրբեջանը և Հայաստանը կայացներ այնպիսի մի համաձայնությունը, որը թույլ կտար Հայաստանին միավորել Ղարաբաղը՝ նրան անկախություն տալու փոխարեն: Եվ ահա, երեկ նախնական տվյալներով, կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը հաղթեց Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 23 տոկոսը, երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ձայների 22.5 տոկոսով: Նրանց հաջորդում է պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, ձայների 20 տոկոսով: Ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը ընտրողների ձայների 19 տոկոսն է ստացել: Այսպիսով, նախնական տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: Լե Պենի խոսքով՝ ինքը երկրորդ փուլում կլինի «ժողովրդական թեկնածու»։ Նա հայտնել է, որ ինքն ու իր կողմնակիցները հաղթահարել են դեպի Ելիսեյան պալատ ուղու առաջին փուլը։ Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան այսօր քաղաքական կյանքի էջ է թերթում։ Նրա խոսքով՝ ֆրանսիացիներն արդիականացման ցանկություն են արտահայտել։ Նա մտադիր է երկու շաբաթից դառնալ «հայրենասերների» նախագահ՝ ի դեմս «ազգայնականների» իշխանության գալու սպառնալիքի։ Նրա խոսքով՝ ինքը լավատեսությամբ է նայում երկրորդ փուլի հեռանկարներին։ «Ես ցանկանում են երկու շաբաթ անց դառնալ Ձեր նախագահը, Ֆրանսիայի ողջ ժողովրդի նախագահը, հայրենասերների նախագահը՝ ի դեմս ազգայնականների սպառնալիքի»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։ Նա նշել է, որ ինքը պետք է էլ ավելի համախմբի մարդկանց, հաշտեցնի Ֆրանսիան՝ 2 շաբաթից հաղթելու համար։ Դրա համար նա պետք է կառավարման ու անցման նպատակով լայն կոալիցիա ստեղծի, իսկ դրա համար պետք են նոր դեմքեր, նոր տաղանդներ։ «Ձեր անունից ես երկրորդ փուլ կտանեմ լավատեսության Ձեր պահանջներն ու հույսի ձայնը՝ մեր երկրի ու Եվրոպայի համար»,-ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է կառուցել «ուժեղ Ֆրանսիա, որը պաշտպանում է»։ Մակրոնը հայտնել է նաև «եվրոպական շինարարությանը խթան հաղորդելու» անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը կոչ է արել ժողովրդավարական տրամադրություններով բոլոր ֆրանսիացիներին ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին։ Համանման դիրքորոշմամբ է հանդես եկել նաև երկրի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն. «Ակնհայտ ընտրություն. բոլոր ձախերը, բոլոր հանրապետականները պետք է մոբիլիզացվեն՝ քվեարկելու Է.Մակրոնի, Ֆրանսիայի, Հանրապետության, Եվրոպայի օգտին»։ Մակրոնի օգտին քվեարկելու կոչ են հնչեցրել նաև ընտրություններում պարտված Ֆրանսուա Ֆիյոնն ու Բենուա Ամոնը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ում. «Դա մեր սերնդի հույսն ու ապագան է»։ Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ում ողջունում են Մակրոնի արդյունքները։ Այսպիսով, Ֆրանսիայում նախագահական ընտրությունները, ինչ-որ առումով` ԵՄ-ն փրկելու հույս են ընդդեմ ծայրահեղականության ու պոպուլիզմի: Մանավանդ Մեծ Բրիտանիայում «բրեքսիթից» հետո ԵՄ-ն կանգնած է լրջագույն խնդիրների ու մարտահրավերների առջև: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am