Ի՞նչ կասի Թրամփը ապրիլի 24-ին, թե՞ կլռի...

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայերի ուշադրությունը Վաշինգտոնում է, բոլորը սպասում են, թե ի՞նչ է հայտարարելու ԱՄՆ նախագահը, ի՞նչ եզրույթ է օգտագործելու: Օբաման, թեև չէր օգտագործում գենոցիդ բառը, սակայն իր ամենամյա ուղերձներում հայերենով` «Մեծ եղեռն» եզրույթն էր գործածում, ինչը հայերի համար նույն ցեղասպանությունն է: Սա բարկացնում էր Թուրքիային, որն ԱՄՆ նախագահի մակարդակով հերթական անգամ հաստատումն էր այն բանի, որ ԱՄՆ վարչակազմը երբեք կասկածի տակ չի դրել 1915-ին հայերի հետ կատարված պատմական փաստերը: Մյուս կողմից ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի կողմից «Մեծ եղեռն» եզրույթի գործածումն էլ իր հերթին առաջացնում էր հայկական լոբբիստական կառույցների զայրույթը, քանի որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ խուսափում էր գենոցիդ բառի գործածումից: Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Անտոնի Բարսամյանը և ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը The Hill պարբերականում հրապարակել են հոդված՝ «Հայոց ցեղասպանություն. սկսելով այնտեղից, որտեղ Ռեյգանն ավարտեց» վերտառությամբ: Նրանք անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ներկայացրել տարբեր փաստեր և հույս հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունն ու կճանաչի 1915թ. տեղի ունեցածը: «36 տարի առաջ նախագահ Ռեյգանն արեց այն, որը չի համարձակվել անել որևէ նախագահ: Նա օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը` անդրադառնալով 1915-1923թթ. տեղի ունեցած դաժան դեպքերին՝ հայ ժողովրդի համակարգված ոչնչացում թուրք-օսմանների կողմից: Այդ դաժան իրադարձությունը ոչնչացրեց շուրջ 1,5 մլն և տեղահանեց 500 հազար հայի, որը մինչև ցեղասպանությունը եղած հայերի մեկ երրորդն էր: Այսօր աշխարհում սփռված հայերը 10 միլիոն են, որից 1,5 մլն-ը բնակվում է ԱՄՆ-ում: Եվ ոչ ոք չի արել ավելին, քան ԱՄՆ-ը: Դեսպան Հենրի Մորգենթաուի պնդմամբ՝ 1918-ին Մերձավոր Արևելքում հիմնադրամի ձևավորումը տեղի է ունեցել, որպեսզի վերջ տրվի հայ ժողովրդի լիակատար ոչնչացմանը: Մինչև 1930-ը հիմնադրամը ցուցաբերել է 117 մլն դոլարի օգնություն, որն այսօրվա պայմաններում հավասարազոր է 1,25 մլրդ դոլարի: Իրականացված ծրագրերի արդյունքում փրկվել են բազմաթիվ հայեր, հույներ և սիրիացի փախստականներ, այդ թվում 132 հազար որբ` Թբիլիսիից մինչև Կոստանդնուպոլիս»,-գրել են հոդվածագիրները: Նրանք հիշեցրել են, որ հայերը 20-րդ դարում եղել են ամենամեծաթիվ փախստականները, և ցավով հավելել, պատմությունն այսօր կրկնվում է. Սիրիայից մինչև Սուդան. շուրջ 65 մլն մարդ փախչում է` ելնելով իր անվտանգությունից: «Ճշմարտությունն ընդունելու անկարողությունը վտանգավոր սխեմա է, բայց այն մոռանալն ավելի վատ է: Այս ըմբռնումը չի կորցրել անգամ Ադոլֆ Հիտլերը, ով ցեղասպանության մասին ակնարկել է 1939-ին` Լեհաստանում: Նա հրամաններ էր արձակում իր՝ այսպես կոչված «մահվան ստորաբաժանումներին», որպեսզի նրանք լեհ տղամարդկանց, կանանց և երեխաներին սպանեն առանց խղճահարության` նշելով, որ միայն այդ դեպքում իրենք կստանան կյանքի անհրաժեշտ տարածություն: «Այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»,- ասում էր Հիտլերը: Բայց Հիտլերը սխալվում էր իր գնահատականներում, և շատերն էին հիշում հայերի մասին: Ռաֆայել Լեմկինը 1941թ. ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը`անդրադառնալով հայերին: 1951-ին Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում հիշատակեց բռնի գործողությունները ցեղասպանության զոհերի դեմ` ընդգծելով. «Ցեղասպանություն տեղի է ունեցել մարդկային պատմության ողջ ընթացքում. քրիստոնյաների հետապնդումները Հռոմեական կայսրությունում, թուրքերի կողմից հայերի ջարդերը, միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը նացիստներից կողմից հանդիսանում են ցեղասպանության վառ օրինակներ»: Նախագահ Ռեյգանը գիտակցեց անցյալը հիշելու կարևորությունը, որքան էլ այն քաղաքականապես դժվար լիներ: Նա այդ մասին հիշատակեց 1981թ.` հայտարարելով. «Հայերի ցեղասպանությանը հաջորդել են կամբոջացիների ցեղասպանությունը, մի շարք այլ ժողովուրդների նկատմամբ հետապնդումները, Հոլոքոստի դասերը երբևէ չպետք է մոռանալ»»,- նշված է հոդվածում: Անտոնի Բարսամյանի և Նուբար Աֆեյանի կարծիքով՝ Ռեյգանը հասկացել էր այդ հարցը պահպանելու կարևորությունն այն պարագայում, երբ մյուսները որոշել էին այն հասցնել նվազագույնի կամ այն օգտագործել սեփական օրակարգն առաջ մղելու համար: «Սկսած նախագահ Ռեյգանից, երկու կուսակցությունների (հանրապետականներ ու դեմոկրատներ) նախագահների թեկնածուները պարբերաբար անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և խոստացել, որ ընտրվելու դեպքում կճանաչեն այն: Բայց ցավոք, քաղաքական զգայունությունը դարձել է գերակայություն, երբ այդ թեկնածուները զբաղեցրել են այդ պաշտոնը: Որոշ նախագահներ դա անվանել են «կոտորած», «ահավոր ողբերգություն» և «զանգվածային ողբերգություն», բայց ոչ ոք չկարողացավ այն կոչել իր անունով` ցեղասպանություն: Համեմատելով բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացած են ընտրված նախագահների առջև, հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը կարող է թվալ շատ փոքր, բայց պատմությունը պահանջում է ճիշտ հաշվարկ: Որոշները նախագահ Թրամփին համեմատում են նախագահ Ռեյգանի հետ, հատկապես այն ժամանակ, երբ նա խախտում է «հին կարգը»: Թրամփը կսկսի՞ այնտեղից, որտեղ կանգ էր առել Ռեյգանը 36 տարի առաջ… Մետաքսյա Շալունց

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am