Էրդողանը «մարտական» դոզան պակասեցնում է

Առաջինը շտապեցին շնորհավորել բռնապետերը Կիրակի օրը Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ։ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում՝ Թուրքիայի խոշորագույն քաղաքներում բնակչության մեծամասնությունը դեմ է քվեարկել սահմանադրական հանրաքվեին: Դժվար է ասել, թե կրքերը կհանդարտվե՞ն, թե՞ իրավիճակն առավել կլարվի, սակայն պարզ է, որ Էրդողանը իրավիճակը սրվելուն պես կճնշի բողոքի ակցիաները: Թուրքիայում դեռ անցյալ ամռանից արտակարգ դրությունը կրկին երկարացվեց, իսկ սա նշանակում է, որ հարկ եղած դեպքում Էրդողանը բողոքի ակցիաները դադարեցնելու «հիմքեր» կարող է գտնել: Չնայած «այո»-ի եւ «ոչ»-ի միջեւ ոչ մեծ տարբերությանը Էրդողանին շտապեցին շնորհավորել: Առաջիններից էին` բռնապետական ռեժիմների ներկայացուցիչները: Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին, նա հանրաքվեի արդյունքները որակել է որպես ժողովրդի կողմից մեծ ներդրում՝ ի աջակցություն Թուրքիայի նախագահի քաղաքականությանը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ բոլոր ոլորտներում: Հաջորդը Լուկաշենկոն է, նա եւս անմիջապես շնորհավորեց Էրդողանին: «Կողմ արտահայտվելով սահմանադրական բարեփոխմանը՝ թուրք ժողովուրդն աջակցել է գործող իշխանությունների ջանքերին, որոնք ուղղված են տնտեսական աճին, պետությունում քաղաքական կայունությանը և խաղաղությանը: Հավատացած եմ, որ հանրաքվեի արդյունքները նպաստելու են Թուրքիայի ինքնիշխանության և անկախության հետագա ամրապնդմանը»,-ասվում էր Լուկաշենկոյի ուղերձում: Անկարան մտադիր է ամրապնդել Մոսկվայի հետ համագործակցությունը Ինչ վերաբերում է գերտերություններին, ապա թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը եւս ընդունել են հանրաքվեի արդյունքները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում շնորհավորել է Թուրքիայի նախագահին հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ:  Վաշինգտոնը շարունակում է աջակցել Անկարային և մնում է հավատարիմ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, մեկնաբանելով Թուրքիայում հանրաքվեի արդյունքները: Սակայն նա նաեւ հավել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը, որտեղ օրենքին, բազմադեմությանը և լրատվամիջոցների ազատությանը նվիրվածությունը մնում են հիմնարար: Այսինքն, պետդեպը հասկացնել է տվել, որ Թուրքիայում ժողովրդավարական արժեքները պետք է հարգվեն: Ինչ վերաբերվում է Մոսկվայի արձագանքին, ապա` հանդես եկավ Պուտինի խոսնակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել հարգանքով վերաբերվել Թուրքիայի ժողովրդի կամարտահայտմանը կիրակի սահմանադրական փոփոխությունների հարցով տեղի ունեցած հանրաքվեին. «Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն թուրք ժողովրդի կամարտահայտմանը»,-ասել է նա: Պեսկովը նաև ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը Թուրքիայի սուվերեն գործն է: Ի դեպ, այսօր արդեն տեղեկություն տարածվեց այն մասին, որ Թուրքիայից հատուկ պատվիրակություն է ուղևորվում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ քննարկելու ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների չեղարկման հարցը: Թուրքական պատվիրակությունը գլխավորում են Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին: Կողմերը նաև կքննարկեն ՌԴ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի չեղարկմանը վերաբերող հարցեր: Օրեր առաջ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը չի պատրաստվում չեղարկել Թուրքիայից մթերքների ներկրման գործող սահմանափակումները։ Իսկ ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացումը բավարար չէ առկա բոլոր խնդիրները վերացնելու համար: Սակայն Անկարան ամեն գնով ձգտում է հարաբերություններն ամրապնդել Ռուսաստանի հետ, չնայած այն բանին, որ Սիրիայի հարցում առկա են մոտեցումների տարբերություններ: Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նախօրեին` Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի և Ռուսաստանի գործերին միջամտելու Արևմուտքի ձգտումն անվանել է հիվանդություն, որը շարունակվում է ոչ մեկ տարի: «Արևմտյան մի շարք երկրներ սիրում են միջամտել Թուրքիայի և Ռուսաստանի ներքին գործերին և չեն կարողանում բուժվել այդ հիվանդությունից, որը շարունակվում է արդեն ոչ մեկ տարի: Չավուշօղլուն հավելել էր, որ Եվրոպային անհանգստացնում է Թուրքիայի և Ռուսաստանի մտերմությունը: Չավուշօղլուի խոսքով՝ ահաբեկչությունն ընդհանուր վտանգ է ներկայացնում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի համար: «Անկարան մտադիր է ամրապնդել Մոսկվայի հետ համագործակցությունը ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարի հարցում: Երկու երկրների մասնագետները սկսել են ավելի հաճախ հանդիպել»,- հավելել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Եվրոպայի կոշտ արձագանքը ԵԱՀԿ դիտորդներն, ինչպես հայտնի է, բավական կոշտ գնահատականներով հանդես եկան Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի առնչությամբ: ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում արձանագրեցին, որ հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Անկարան անընդունելի է համարում ԵԱՀԿ դիտորդների գնահատականը: Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը: «Մենք երկար տարիներ համագործակցում ենք ԵԱՀԿ-ի հետ, որի ներկայացուցիչները աշխատեցին Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի ժամանակ: Ավելի վաղ մենք խնդրել էինք նրանց խուսափել սուղ տեղեկատվության վրա հիմնված մեկնաբանություններից, ինչը կարող է սխալների հանգեցնել: Նրանց զեկույցում մենք, ցավոք, հանդիպեցինք մեղադրանքների և քաղաքական գնահատականի: Նրանց եզրահանգումը, թե իբր հանրաքվեն չի համապատասխանում միջազգային չափանիշներին, անընդունելի է»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Իսկ էրդողանն ուղղակի սպառնացել է: «Ձեր տեղն իմացե՛ք»,-ասել է նա՝ ի պատասխան խախտումների մասին հաղորդագրության։ Ելույթ ունենալով կողմնակիցների առջև Անկարայի նախագահական պալատում՝ Էրդողանը հայտարարել է, որ «չի տեսնում, չի լսում և չի ճանաչում քաղաքականապես մոտիվացված զեկույցները»։ Ինչ վերաբերում է Եվրոպայում բնակվող թուրքերին, որոնց ձայնի համար պայքարում էր Էրդողանը, ապա նրանց էլ իրենց «տեղն են ցույց տվել»: Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան Թուրքիա: Կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալիս Վայֆդելը ընդգծել է, որ Գերմանիայում հանրաքվեի մասնակիցների կողմից ավելի շատ «այո» քվեարկելու փաստը ցույց է տալիս, որ այդ թուրքերի ինտեգրման գործընթացը հաջողությամբ չի ընթանում: Նա տրամաբանական է համարել, որ այդ թուրքերից հետ վերցվի Գերմանիայի քաղաքացիությունը: Թերևս, զգալով ԵՄ-Թուրքիա հարաբերություններում էլ ավելի խորացող ճգնաժամը` Էրդողանը հանրաքվեից հետո հայտարարել է, որ Թուրքիան կարող է ևս մեկ հանրաքվե կազմակերպել՝ այժմ ԵՄ մուտք գործելու անհրաժեշտության հարցի շուրջ: Մեկնաբանելով եվրոպական առաջնորդների սպառնալիքները Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունները կանգնեցնելու հնարավորության մասին նա ասել է. «Մենք կնստենք և կքննարկենք, մենք կարող ենք նաև հանրաքվե իրականացնել այդ հարցի շուրջ»: Նկատենք, որ հանրաքվեից հետո Էրդողանի այն հայտարարությունը, թե երկրում կարող է մահապատիժ վերականգնվել` խիստ բացասաբար ընդունվեց Եվրոպայում: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ուղղակի նախազգուշացրեց Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am