Ասադի ճակատագիրը` Պուտինի ձեռքում

ԻՊ-ից 9-10 հազարը` ԱՊՀ երկրներից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «Միր» միջպետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշ կարևոր հայտարարություններ է արել` ասելով, որ «Իսլամական պետության» խմբավորումների շարքերում կռվող արտասահմանցի 20 հազար գրոհայինների թվում, տարբեր հաշվարկներով, 9-10 հազարը ԱՊՀ երկրներից են: Նրանց կեսը՝ մոտավորապես 4 հազար 500-ը Ռուսաստանից են, իսկ 5 հազարը՝ Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: Պուտինի խոսքով՝ սպառնալիքը շատ մեծ է և իրական: «Մենք հասկանում ենք այդ սպառնալիքի չափերը և պետք է ամեն ինչ անենք այն նվազեցնելու համար: Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք», - ասել է Ռուսաստանի նախագահը: Այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ ռուս-ամերիկյան բանակցությունների նախաշեմին նա փորձել է ցույց տալ, թե ինչ վտանգ է սպառնում Ռուսաստանին: «Համաձայնում են, ինչպես չինական տիկնիկները» Պուտինն անդրադարձել է ՆԱՏO-ի արձագանքին, Պենտագոնի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծումը համեմատել է չինական տիկնիկների հետ: «Ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի դաշնակիցները: Բոլորը համաձայնում են, ինչպես չինական տիկնիկները՝ առանց վերլուծելու, թե ինչ է տեղի ունենում», ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չկան: «Իսկ միջազգային իրավունքի խախտում կա: Դա ակնհայտ փաստ է. առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիաների հարվածներ են հասցվում ինքնիշխան պետությանը», - ասել է Պուտինը՝ կարծիք հայտնելով, թե Սիրիայում խաղաղ բնակիչների թունավորման հիմնական վարկածը ստորգետնյա զինապահեստի պայթյունն է, որում էլ քիմիական ռումբեր էին պահվում: Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցածը կարող էր նաև «պարզապես բեմադրություն» լինել, «այսինքն՝ սադրանք»․ «Այդ ամենը հատուկ արվել էր, որպեսզի աղմուկ բարձրացվի և նախադրյալներ ստեղծվեն, առիթ՝ սիրիական օրինական իշխանությունների վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու նպատակով»: Անուղղակիորեն անդրադառնալով Արևմուտքից հնչող կոչերին, թե Ռուսաստանը պետք է երես թեքի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախ պետք է հետաքննել ապրիլի 4-ին Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները, և մինչև Ռուսաստանը չստանա արդյունքները՝ որևէ քայլ չի ձեռնարկի Դամասկոսի դեմ: ԱՄՆ-ը որսացել է քիմիական հարձակումը քննարկող զինվորականների բանակցությունները Պուտինի հայտարարությունների ֆոնին ուշագրավ տեղեկություն երեկ ստացվեց. Ամերիկյան հետախուզությունը որսացել է բանակցություններ, որոնցում Սիրիայի Զինված ուժերի ներկայացուցիչները և քիմիական զենքի ոլորտի փորձագետները քննարկում են Իդլիբում զարին գազի կիրառմամբ հարձակման նախապատրաստությունը: Այս մասին հաղորդել է CNN ամերիկյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ վերոնշյալ տվյալները հետախուզական ծավալուն տեղեկատվության մի մասն են, որը Միացյալ Նահանգները հավաքում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը: CNN-ը չի մանրամասնել բանակցությունների մանրամասները: Նշվում է, որ Վաշինգտոնը նախապես չի իմացել հարձակման մասին, քանի որ տեղեկատվության մեծ ծավալների պատճառով մի մասը չմշակված է մնում: Կզոհաբերի՞ Պուտինը Ասադին Իդլիբի ողբերգությունից հետո Ռուսաստանը դժվարին իրավիճակում է հայտնվել… Պաշտոնական վարկածի համաձայն՝ Պուտինի և Ասադի միջև ոչ մի տարաձայնություն չկա դիվանագիտական ավագության հարցում. նրանք միասնական ճակատ են կազմում Սիրիայում ահաբեկիչների դեմ և ամուր դաշինք են միջազգային կոալիցիայի դեմ, որը ձգտում է տարանջատել նրանց: 2015թ. հոկտեմբերի 20-ին Սիրիայի առաջնորդը այցելեց Կրեմլ, նրա վերադարձից հետո ռուսական ռազմական միջամտությունը Սիրիայում ամրապնդվեց և գնալով ավելի թափ հավաքեց մինչև Հալեպի ազատագրումը ապստամբներից: Պուտինը օգտվեց այն վակուումից, որ արդյունք էր Օբամայի վարչակազմի սխալների և եվրոպացիների թուլության: Առանց Պուտինի մերձավորարևելյան քաոսի կարգավորումը դարձավ անհնարին: Բոլորի կողմից քննադատվող սիրիական ռեժիմը ինչ-որ ժամանակով փրկվեց: Զինադադարը մեղմացրեց նաև երրորդ գործընկերոջ՝ Իրանի հետ լարվածությունը, որը կռվում էր Ասադի կողմից մինչև Ռուսաստանի միջամտելը և համարում էր իրեն խոցված 2016թ. Պուտին-Էրդողան համաձայնությունից հետո: Տարաձայնություններից որոշ ժամանակ անց Ռուսաստանի առաջնորդը և թուրքական սուլթանը հասկացան, որ քաղաքական զինադադարը երկուսի շահերից է բխում. այն կամրապնդի առաջինի միջազգային նկրտումները, երկրորդի՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու ձգտումը: Արդյունքում նրանք հանգեցին իրանցիների համար տհաճ «սիրիական կոմպրոմիսին»: Էրդողանը փակում է ապստամբների ճանապարհը դեպի արևելյան Հալեպ, իսկ Պուտինը գրավված քաղաքից ջիհադիստների հեռանալու համար միջանցք է բացում: Ամեն դեպքում Ռուսաստանի միջամտությունը ժամանակավոր է: Պուտինը այդ մասին հիշեցրեց դեռ 2015թ. հոկտեմբերի 20-ին՝ ասելով. «Երկարաժամկետ կարգավորումը կարող է ձեռք բերվել քաղաքական գործընթացի արդյունքում բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ և կրոնական խմբերի մասնակցությամբ, իսկ արդյունքում որոշիչ խոսքը, իհարկե, սիրիացի ժողովրդինը կլինի»: Այլ կերպ ասած՝ Ասադը կհեռանա, բայց միայն այն ժամանակ, երբ դա կորոշի Պուտինը, եզրակացնում է ֆրանսիական «Marianne» պարբերականը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am