Հունգարիան, մարդասպանն ու ադրբեջանական նավթն ու գազը

Ադրբեջանական գազը պետք է ընդգրկվի եվրոպական էներգետիկ համակարգում, Վարշավայում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Լեհաստանը միավորող Վիշեհրադյան քառյակի և Եվրամիության Արևելյան գործընկերության պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հավաքի ժամանակ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանական գազն ընդգրկվի Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ համակարգում», ասել է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ պաշտոնական Բուդապեշտն Ադրբեջանի և Եվրամիության միջև նման համաձայնագրի շուտափույթ կնքման կողմնակիցն է: «Հունգարիան այս տարի ստանձնելու է Վիշեհրադյան խմբի նախագահությունը` շարունակելով ջանքեր գործադրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի էներգետիկ և ենթակառուցվածքային ցանցերի ինտեգրման ուղղությամբ», - նշել է Սիյարտոն: Բացի այդ, Հունգարիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Եվրամիության ղեկավարներին՝ ճնշում գործադրել այն պետությունների վրա, որոնք «արհեստականորեն արգելափակում են գազային հոսքերը»: Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում նախարարներն ակտիվորեն քննարկել են նաև Արևելյան գործընկերության ծրագրի հետագա ճակատագիրը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Արևելյան գործընկերության ծրագիրը շարունակի զարգանալ: Ծրագրի անդամ այն երկրները, որոնք մյուսներից ավելի լավ ինտեգրացիոն ցուցանիշներ կունենան, պետք է նաև ավելի լավ հեռանկարների արժանանան», - նշել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու համոզմամբ՝ «Արևելյան գործընկերության ծրագիրը պետք է զարգանա ենթակառույցների միավորման, տնտեսության և մարդկանց միջև կապերի ամրապնդման գաղափարների շուրջ»: Վիշեհրադյան քառյակի արտգործնախարարները նաև հույս ունեն, որ տարեվերջին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նոր լիցք կհաղորդի ծրագրի զարգացմանը: «Արևելյան գործընկերությունը կայունության հաստատման և արևելքում գտնվող մեր գործընկերների զարգացումը խթանող հրաշալի գործիք է», - Վարշավայում կայացած համաժողովի ընթացքում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը: Այն, որ եվրոպական երկրներ նավթով ու գազով, կամ առևտրատնտեսական պայմանագրերով են պայմանավորում իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ` դա պարզ էր վաղուց: Այդ երկրներից շատերը` իրենց փորձագիտական շրջանակների, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներով շատ հաճախ ամենադաժան քննադատությունն են հասցնում Ադրբեջանի իշխանություններին: Սակայն այլ է Հունգարիայի դեպքում: 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Մարդասպան Սաֆարովին Հունգարիան դատապարտեց ցմահ ազատազրկման, որից 30 տարին՝ առանց համաներման իրավունքի, սակայն այնուհետև Հունգարիան արտահանձնեց մարդասպանին Ադրբեջանին, որտեղ էլ վերջինս ազատ արձակվեց և հերոսի կոչում ստացավ։ Այդ շրջանում միջազգային հեղինակավոր պարբերականներ, անգամ հունգարական ԶԼՄ-ներն էին գրում, որ Հունգարիան տառապում է ամոթի զգացումով այն բանից հետո, երբ նա արտահանձնեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Դա իսկապես խայտառակություն էր: Ադրբեջանցի մարդասպանը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ, սակայն Հունգարիան որոշեց արտահանձնել նրան, իսկ Սաֆարովին իր ծննդավայրում` Ադրբեջանում, երկրի նախագահը ներում շնորհեց` վերջինիս տալով «ազգային հերոսի» կոչում: Ըստ Հունգարիայի ԱԳՆ-ի, Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում էր Ստրասբուրգում ստորագրված Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիային: Հունգարիայի վարչապետի արտաքին տնտեսական գործունեության հարցերով քարտուղար Պիտեր Սիյարտոն նշել էր, թե Հունգարիայի ԱԳՆ-ն Բուդապեշտում գտնվող Ադրբեջանի դեսպանին դիվանագիտական նոտա է հղել, որում նշվում է, որ մարդասպանի արտահանձնմանը հետևած իրադարձությունները անընդունելի են և դատապարտելի: Սակայն իրականությունն այլ էր. Սաֆարովի արտահանձնման օրը, վերջինիս Հունգարիայում բնութագրել էին որպես մարդասպան, մինչդեռ իր ծննդավայրում նա արժանացել էր մայորի կոչման, բնակարանի ու նյութական պարգևատրման: Ի պատասխան այս ամենի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր երկիրը խզում է բոլոր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Այդ օրերին Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրշսանին բողոքի ակցիա անցկացրեց: Ժողովրդավարական կոալիցիայի նախագահի տեղակալ Մոլնարը մեղադրել էր կառավարությանն այն բանում, որ «հունգարացիների պատիվը փոխարինվել է ապրանքով» և դրա պատճառով երկիրը ամոթալի վիճակում է հայտնվել: Նա նաև գործող վարչապետին մեղադրել էր այն բանում, որ Հունգարիայի կառավարության ղեկավարը նախընտրել է «փող խնդրել սատանայից»: Իսկ Facebook սոցիալական ցանցում` «Հայաստան, ներողություն ենք խնդրում մեր վարչապետի արածի համար» խմբին միացել էին տասնյակ հազարավոր հունգարացիներ: Այնպես որ, Հունգարիայի այսօրվա իշխանությունների կողմից` ադրբեջանական գազը եվրոպական էներգետիկ համակարգում ընդգրկելու մասին հայտարարությունները բոլորովին էլ անակնկալ չեն, միանգամայն սպասելի են: Ադրբեջան-Հունգարիա կապերը վաղուց են ապացուցել իրենց ամրությունը: Թամար Բագրատունի

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am