ԱՄՆ-ում թիվ մեկ խնդիրը` ԼՂ հարցով

Օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել էր՝ պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ: Այդ մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հղած նամակում: Միևնույն ժամանակ ԱՄՆ կոնգրեսականները ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես գալիս այս օրերին, նրանք հորդորում են ավելացնել Հայաստանին ու Ղարաբաղին հատկացվող օգնությունը: Ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը հորդորում է հաջորդ տարի Հայաստանին առնվազն 40 միլիոն դոլար հատկացնել, ընդգծելով՝ դրանով Վաշինգտոնը ոչ միայն կամրապնդի Հայաստանի անկախությունը, կնպաստի Ղարաբաղում խաղաղության հաստատմանը, այլև կաջակցի մի երկրի, որն ապահով ապաստան է դարձել վտանգի մեջ հայտնված հազարավոր սիրիացիների համար: Դիմելով Սենատի բյուջետային հատկացումներով զբաղվող ենթահանձնաժողովին՝ ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան երկու տասնյակ օրենսդիրներ, ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական ճամբարներից, հայտարարում են՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Հայաստանը կանգնած է անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող լուրջ մարտահրավերների առաջ, հետևաբար՝ «ամերիկյան տնտեսական և ռազմական օժանդակությունը կարող է ավելի ընդարձակ հնարավորություններ ընձեռել Հայաստանին՝ տարածաշրջանային տերություններին դիմակայելու համար»: Կոնգրեսականները նաև նշում են, որ Հայաստանն ավելի քան 20 հազար սիրիացի փախստական է ընդունել, ու «թեև ամենաաղքատներից մեկն է փախստականներին ապաստան տվող երկրների շարքում, ԱՄՆ-ից ու միջազգային համայնքից մինչ օրս շատ համեստ աջակցություն է ստացել՝ ներգաղթյալներին օգնելու նպատակով»: «Մենք պետք է ընդգծենք Հայաստանի կարևոր առաքելությունն այս հարցում»,- ավելի վաղ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել էր դեմոկրատ, Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի առաջատար անդամ Ադամ Շիֆը: «Կոչ եմ անում աջակցել Հայաստանի զարգացմանը, որը, լինելով Միացյալ Նահանգների գործընկերն այդ տարածաշրջանում, մասնակցում է խաղաղապահ առաքելություններին աշխարհով մեկ ու հազարավոր փախստականների ընդունում Սիրիայից ու Իրաքից»,- ասել էր կոնգրեսականը: Իսկ այժմ ամենաուշագրավը: Հաշվի առնելով «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները»՝ ամերիկացի օրենսդիրները հորդորում են հաջորդ տարի ավելի շատ գումար հատկացնել նաև Ղարաբաղին՝ զարգացմանն ու խաղաղությանը նպաստող ծրագրերի համար: Այս կոչը հիմնավորելիս, կոնգրեսական Ադամ Շիֆը հիշեցրել է ոչ միայն անցած տարվա ապրիլյան պատերազմը, այլև «Ադրբեջանի զինուժի կողմից մարդու իրավունքների ոտնահարման արժանահավատ փաստերը, այդ թվում՝ դիակների խոշտանգման դեպքերը»: «Կոչ եմ անում գերակայություն դարձնել անվտանգության ամրապնդումը Ղարաբաղում, որը լուրջ սպառնալիքի տակ է Ադրբեջանի կողմից: Հորդորում եմ բյուջետային հարցերով զբաղվող ենթահանձնաժողովին՝ ավելացնել ոչ միայն Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակությունը, այլև նպաստել շփման գծում հետաքննող տեխնոլոգիաների ներդրմանը, որոնք թույլ կտան կանխարգելել ադրբեջանական կողմի սադրանքները»,- հայտարարել է կոնգրեսականը: Հիշեցնելով, որ Վաշինգտոնը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է և ստանձնել է խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հանձնառություն՝ ամերիկացի օրենսդիրները, միաժամանակ, հորդորում են դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին, «քանի դեռ պաշտոնական Բաքուն շարունակում է հարձակումներն ու սպառնալիքները Հայաստանի ու Արցախի դեմ»: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու «Ամերիկայի Հայկական համագումարը» երախտագիտություն են հայտնել հայամետ կոնգրեսականներին՝ «Հայաստանի ու Ղարաբաղի զարգացմանը նպաստող այս նախաձեռնությունների համար»: Իրականում, ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը նորություն չէ, նրանք ամեն տարի աշխատում են այս ուղղությամբ: Սակայն այս տարվա յուրահատկությունը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է ձևավորվել, Թրամփը որոշ բիզնես կապեր է ունեցել Ադրբեջանի հետ: Ուստի հայկական լոբբիստական կազմակերպությունների հետևողական աշխատանքը խիստ կարևոր է, մանավանդ ապրիլյան քառօրյայից հետո: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մակարդակը ապագայում չպետք է ազդեն ԱՄՆ-ի կողմից` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ քաղաքականության վրա` բացասական միտումների առումով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am