Պուտինի «դաբրոն» ու Սերժ Սարգսյանի հաղթանակի ռուսական հետքը

Պուտինը` Սերժ Սարգսյանին տված բարձր վստահության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով: «Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է: Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական հեռագրում: Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական ուղերձներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Պուտինին ուղղված՝ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասված է. «Չափազանց կարևոր է, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման քաղաքականությունը մեծ աջակցություն է վայելում մեր երկրների հասարակությունների կողմից, իսկ Ձեզ հետ հանդիպումներում վստահության և փոխըմբռնման մթնոլորտը թույլ է տալիս ընդունել և իրագործել իսկական դաշնակցային ոգուն բնորոշ որոշումներ», - գրել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, աչքի են ընկնում ակտիվ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի արդյունավետ կոորդինացմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերով: «Մենք կայացրել ենք կարևոր որոշումներ տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման ուղղությամբ, թափ են առնում միջխորհրդարանական և միջտարածաշրջանային կապերը: Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում: Պատրանքներ պետք չէ ունենալ Բոլոր ընտրություններից առաջ հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներն այս կամ այն ձևով կապվում են Մոսկվայի հետ: «Կրեմլի դաբրո», «Մոսկվային պետք է նման զարգացում», Ռուսաստանը լուռ «աջակցում է» այս կամ այն ուժին, «Մոսկվան այնքան էլ դեմ չէ ապակայունացմանը» և այլն... Բայց հերթական անգամ հասարակությունը համոզվում է, որ այս կամ այն քաղաքական ուժի «սպասելիքներն» ու «ակնարկները» Մոսկվայից պարզապես օդում տատանումներ են: Ինչու՞ պետք է Կրեմլը ցանկանար, օրինակ, Սերժ Սարգսյանի իշխանության թուլացում Հայաստանում: Ո՞ր հարցում է Սերժ Սարգսյանը հակառակվում, ընդդիմանում Մոսկվային: Որևէ հարցում: Բացառությամբ Ռուսաստանի կողմիզ Ադրբեջանին զենք վաճառելու փաստի արձանագրումից, կամ Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների առիթով ՀԱՊԿ-ի կողմից ոչ համարժեքորեն արձագանքելու դժգոհությանը, խոշոր հաշվով, վճռորոշ որևէ հարցում, Սարգսյանը չի հակառակվել Ռուսաստանի քաղաքականությանը: Ավելին` ՀՀ իշխանությունները, և ոչ միայն իշխանությունները, բոլորը ձգտում են չզայրացնել Կրեմլին: Երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ բանակցությունների էր: Պուտինն անդրադարձավ ԱԺ ընտրություններին, ասելով. «Գործընթացը, ամենայն հավանականությամբ, հեշտ չէ, սակայն վստահ եմ, որ Հայաստանը, Ձեր ղեկավարությամբ, հաջող կանցնի զարգացման այդ փուլը»,-ասել է ՌԴ նախագահը: «Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Ձեզ»: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ խորհրդարանական ընտրություններն անցան ու ունեցան այն ելքը, որին սպասում էր Մոսկվան` Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման հարցում: Այնպես որ, պատրանքներ պետք չէ ունենալ: «Հայ գործընկերները առաջ են անցել» Ռուսաստանի հերթական գոհունակության նշան էին ԱՊՀ դիտորդների գնահատականները: Հայաստանում ընդունված օրենսդիր բազան՝ Ընտրական օրենսգիրքը, շատ առաջադեմ է, ունի լավ ապագա, Երևանում հայտարարեց ԱՊՀ պետությունների միջկառավարական վեհաժողովի Հայաստանում ընտրությունների դիտորդական խմբի համակարգող, Բելառուսի ԱԺ-ի Ներկայացուցիչների պալատի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկը՝ նշելով, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն իրենց առաքելության անդամները համարում են շատ հստակ կազմակերպված ընտրական գործընթաց։ Պիրշտուկի խոսքով՝ ինչպես քաղաքական ուժերի համար, այնպես էլ ընտրողների համար ստեղծվել են բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են ընտրությունների անցկացման համար։ «Եվ ես կարծում եմ, որ մեր հայ գործընկերները շատ մեծ քայլով առաջ են անցել։ Մենք շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին՝ լավ միջոցառման առթիվ»,- ընդգծել է նա։ Իր հերթին ԱՊՀ միջկառավարական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը հավելել է, որ քվեարկության ամբողջ օրվա ընթացքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկի կողմից ոչ մի էական դիտողություն չեն ստացել։ Հիշեցնենք, որ ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներառվել են ԱՊՀ 8 երկրներից 172 ներկայացուցիչներ, որոնք այցելել են 1215 ընտրական տեղամաս և մասնակցել ինչպես դրանց բացմանը, այնպես էլ ընտրական գործընթացի ավարտին։ Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան, հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը: Նրա խոսքով՝ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի սահմաններում էր։ «Բոլոր երկրներում կա այդ երևույթը։ Չէ՞ որ քաղաքական գործիչները չեն կարող դադարեցնել աշխատանքն ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին», - հստակեցրել է նա։ «Ռուսամետ» Սերժ Սարգսյանը մտադիր է մնալ իշխանության Հայաստանի ռուսամետ նախագահը կշարունակի մնալ իշխանության ղեկին, քանի որ նրա կուսակցությունն ամենաշատ ձայներն է հավաքել ընտրություններում, գրում է Financial Times պարբերականը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ ընտրություններին: Պարբերականը հիշեցնում է 2015թ. հանրաքվեի մասին, որի արդյունքներով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի. չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը 2018թ. դառնա Հայաստանի վարչապետ: Սարգսյանի քաղաքական հակառակորդներն ասում են, որ բարեփոխումները ձեռնարկվել են, որպեսզի 62-ամյա նախագահը կարողանա պահել իշխանությունը երկրորդ տասնամյակում, ինչը հնարավոր է կա՛մ դերի փոփոխության՝ վարչապետ դառնալու, կա՛մ հետին պլանում իշխանության միջոցով՝ որպես կուսակցության առաջնորդ: Վերջին տարիներին Հայաստանը միջոցներ է ձեռնարկում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, միևնույն ժամանակ երկիրը հիմնվում է Մոսկվայի ֆինանսական օգնության, ներդրումների, Ռուսաստանի հետ առևտրի վրա: Հայաստանը, որը ելք չունի դեպի ծով, տուժել է Ռուսաստանի տնտեսության անկման պատճառով. անցած տարի Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 0.2 տոկոսով: Հոդվածագիրը նշում է նաև, որ Դաշնակցություն կուսակցությունը, որը կոալիցիայի մեջ է գործող իշխանությունների հետ, կրկին հնարավորություն է ստացել մտնել խորհրդարան: Եթե երկու կուսակցությունները համաձայնեն շարունակել համագործակցությունը, ինչն, ըստ ամենայնի, հնարավոր է, Սարգսյանը վարչապետ դառնալու իրավունք կունենա: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am