Իսկանդերի համազարկը լռեցնելու պահն ու «Լավրովի պլանը»

ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորումից հետո պաշտոնական Վաշինգտոնը որոշակի պասիվություն էր դրսևորում ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Երեկ, սակայն, բացը լրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, որը բավական փակագծեր է բացել, իհարկե, ամբողջությամբ չբացվելով: «Ձեզ դուր չի գա, եթե ասեմ, բայց մենք չենք օգտագործում այդ անվանումը, մենք չենք ասում՝ «Լավրովի պլան», մենք բոլորս գիտենք՝ դա որտեղից է եկել, բայց դիվանագիտորեն մենք սա կոչում ենք՝ «բանակցային սեղանին գտնվող պլան, առաջարկ»- ասել է ամերիկացի համանախագահը։ Այնուհետև նա պարզաբանել է, որ այն, ինչ այժմ սեղանին է, տարբեր պլանների հղկված, փայլեցված տարբերակն է. «Արդյո՞ք կրկնօրինակն է նախկին պլաններից մեկի, ոչ, սա նոր ուղիներ, նոր լուծումներ է դիտարկում, որը կարող է հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լինել»։ Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններից հետո պատերազմի բռնկման հավանականությունը շատերը բավական մեծ են որակում: Պարզ է, որ միջնորդները խնդիր են դրել իրենց առջև` ապահովել բանակցությունների շարունակականությունը: Վերջին շրջանում պաշտոնական Երևանը կոշտացրել է դիրքորոշումը, Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է հասկացնում, որ, եթե Ադրբեջանը հանկարծ կրկին դիմի արկածախնդրության` հայկական կողմը կօգտվի մեր զինանոցի ողջ հնարավորություններից և նույնիսկ չի ուշանա Իսկանդերի համազարկը: Բոլորն են հասկանում, որ այս իրավիճակում կարգավորման գործընթացը երկար չի կարող ձգվել` կամ բանակցություններ, կամ ռազմական գործողություններ: Հետևաբար` միջնորդներն առաջինն են, որոնք հասկանում են իրենց անելիքի նշանակությունն այս փուլում: Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց ինչպե՞ս: Ահա այստեղ է, որ ծագում է հաջորդ հարցը` կարգավորման ո՞ր տարբերակի մասին է խոսքը: Ռիչարդ Հոգլանդը հստակեցրել է խոսակցությունները «Լավրովի ծրագրի» շուրջ ու որքան էլ պաշտոնական Երևանը հերքի, թե նման պլան չկա` այն իսկապես կա` անկախ նրանից, թե միջնորդներն այն ինչպես են անվանում: «Մենք այն չենք կոչում «Լավրովի ծրագիր», սակայն, անշուշտ, սեղանին դրված է ծրագիր: Այն շատ համապարփակ ծրագիր է, բաղկացած է երեք մասից, սակայն, ճիշտ չի լինի, եթե ես ձեզ մանրամասներ հաղորդեմ, որովհետև բանակցող երկու կողմերը պետք է աշխատեն տարբեր ասպեկտների շուրջ: Դիվանագիտությունը նման է թղթախաղի, երբ քարտերը քո ձեռքում են, ամբողջը չես նետում սեղանին, որ բոլորը տեսնեն»,- պատկերավոր ասել է Հոգլանդը: Ուրեմն, կարելի է արձանագրել, որ Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համար ընդունելի այդ պլանն է օրակարգում, որի մասին շատ լավ գիտեն նաև Երևանում: Ու երբ ամերիկացի համանախագահն ասում է. «Բոլորս գիտենք՝ որտեղից է եկել այդ պլանը», իսկապես նա ասում է ճշմարտությունը: Ինչու՞ է ամերիկացի համանախագահն, օրինակ, խուսափել պատասխանել կոնկրետ հարցի` արդյո՞ք այդ ծրագիրը նախաձեռնել է Ռուսաստանը... Նա արձագանքել է այսպես․ «Դժվար է պատասխանել այդ հարցին... Այժմ սեղանին առկա ծրագիրը արմատապես չի տարբերվում նախկինում եղածներից: Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը, չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն, կարող եմ ասել, որ այն շատ լավն է և միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները և համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին»: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի համար ընդունելի՞ է սեղանին դրված կարգավորման ծրագիրը, Հոգլանդը պատասխանել է․«Կասեի, որ երկու կողմերը հստակորեն պատկերացնում են, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը: Սա չի նշանակում, թե կողմերը համաձայնություն են տվել դրան: Սեղանին առկա ծրագիրը շատ մանրամասն է, հստակ է, և ես վստահ եմ, որ բոլոր կողմերի իշխանությունները հասկանում են, թե ինչ կա դրանում»: Մարտի սկզբին, երբ Մոսկվայում բանակցեցին Լավրովն ու Մամեդյարովը` այդ հանդիպման ավարտին Լավրովն արձանագրեց` «դեռ չեն համաձայնեցվել երկու-երեք առանցքային թեմա, դրանք քննարկվում են»: Հենց այս հարցերի շուրջ կողմերից համաձայնություն ստանալու համար էլ առաջիկայում համանախագահները կկազմակերպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպում, որից հետո է կաշխատեն նախապատրաստել երկու երկրների նախագահների հանդիպումը: Միջնորդների ուղերձը պարզ է` ժամանակն է կրկին բանակցելու: Իսկ թե որն է կարգավորման «պլանն» ու ինչպե՞ս են դա անվանում, ըստ էության, միջնորդների համար երկրորդական է: Ամերիկացի համանախագահը չի հերքել, որ բանակցային սեղանին հենց «Լավրովի պլանն» է, թեև արձանագրել է, որ իրենք դա չեն անվանում «Լավրովի պլան»: Այսինքն` այս փուլում Իսկանդերի հնարավոր համազարկը «լռեցնելու» ու «Լավրովի պլանի» շուրջ բանակցությունները շարունակելու հրամայականն է միջնորդների առջև, և նրանք դա իրականացնելու լուրջ հայտ են ներկայացրել: Թամար Բագրատունի

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am