20 տարի վրեժի ծարավով

1998թ. փետրվարի իշխանափոխությունից հետո, երբ փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը կարդաց հրաժարականի իր տեքստը, 19 տարի անց նա հյուրընկալվեց Առաջին ալիքի «Օրակարգից դուրս» հաղորդաշարին և ներկայացրեց իր ղեկավարած դաշինքի առանցքային թեզը` խաղաղության բանաձևը: Տեր-Պետրոսյանի խոսքով, խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, խնդիրն աշխարհաքաղաքական է. «Թե Հայաստանը, թե Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր կառույցների անդամներ են՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե  , կամ Ադրբեջանը, այլ միջազգային կառույցները: Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերացական մի հարթակ չէ, այլ կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը: Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը ստացել է նաև ՄԱԿ-ի օրհնությունը»: Թվում է, թե Տեր-Պետրոսյանն ասում է պարզ ճշմարտություններ: Բայց նա, թեև շատ լավ գիտակցում է, որ այսօրվա աշխարհն այլևս այնպիսին չէ, ինչպես 20, 10 տարի առաջ: Ինչպե՞ս են գործելու միջազգային երաշխիքները: Այսօր առհասարակ, գործո՞ւմ են միջազգային երաշխիքները: Եվ հետո` Ադրբեջանն ուզում է ամեն ինչ` Արցախը և ազատագրված շրջանները: Ընդ որում` ուզում է, բայց պարզ չէ ինչի՞ դիմաց: «Հարցը կոնկրետ է դրված, մի կարգավորման պլան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որի շուրջ Հայաստանի իշխանություններն ու Ադրբեջանը բանակցում են արդեն 10 տարի»,-ասում է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ Մադրիդյան սկզբունքները դեռևս ընթացքի մեջ են, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը սկզբունքային համաձայնություն են տվել, բանակցում են: Սկզբունքների վերաբերյալ որևէ մեկը վիճաբանություն չունի: «Իսկ սկզբունքները հետևյալն են՝ տարածքների վերադարձ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում: Բանակցությունները նրա համար են, որ կողմերը որքան հնարավոր է շահեկան դարձնեն լուծումն իրենց համար: Բայց սկզբում տարաձայնությունները հսկայական էին, այսօր հասել է մեկ-երկու հարցի»,- նշել է Տեր-Պետրոսյանը: Փաստորեն` Տեր-Պետրոսյանը գիտի, որ «մեկ-երկու հարց» է մնացել, այսինքն` նա հասկացնում է, որ Սերժ Սարգսյանը մնացած բոլոր հարցերին համաձայնություն է տվել, մնացել են` «մեկ-երկուսը»: Հիմա` մե՞կ, թե՞ երկու հարց է, այնուամենայնիվ, մնացել: Եթե նա գիտի, թե որոնք են այդ հարցերը, ապա պետք է կոնկրետ իմանա` մե՞կն է, թե՞ երկուսը: Ամբողջ հարցազրույցի ընթացքում Տեր-Պետրոսյանը ոչ մի խոսք չասաց այն մասին, թե ո՞ւմ պատճառով է բանակցային գործընթացը տապալվել արդեն 2-3 տարի: Հայաստանի՞... Տեր-Պետրոսյանի պատկերացմամբ «ռացիոնալ» Ալիևն այսօր ավելի է պատրաստ կարգավորման, իսկ Սերժ Սարգսյանը ոչ: Մի՞թե Տեր-Պետրոսյանը չգիտի, որ պաշտոնական Երևանը մշտապես կողմ է եղել բանակցություններին, այսօր էլ հայտարարում են, որ պատրաստ են բանակցությունների: Բայց պաշտոնական Երևանը պայման ունի, կշարունակի մասնակցել բանակցություններին` եթե... Ու այդ եթե-ն շատ լավ հայտնի է  Տեր-Պետրոսյանին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջնորդներն ավելի հետևողականորեն սկսեցին պահանջել հետաքննության մեխանիզմների տեղակայումը, ինչի արդյունքում զինադադար խախտող կողմը կարձանագրվեր: Բայց Երևանն ընդունել է, իսկ Բաքուն մերժում է դրանք: Եթե այս խիստ կարևոր և բանակցությունների շարունակականությունն ապահովող մեխանիզմն անգամ Ալիևը չի ընդունում, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ երաշխիքներ ունի Տեր-Պետրոսյանը, որ «ռացիոնալ» Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու մի քանի օր անց չի սկսելու Ղարաբաղի հայաթափությունը: Բայց արի ու տես, Տեր-Պետրոսյանն այլ պատկերացումներ ունի... Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խնդրի կարգավորմանը, պատասխանում է. «Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին: Դա որոշում է միջազգային ատյանը: Ադրբեջանը չի սահմանելու Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը սահմանելու է  Մինսկի խումբը, վերջ»: Սա արդեն իսկական աբսուրդի գագաթնակետն է, որովհետև ամբողջ խնդիրը նրանում է, որ Ալիևը 1000 անգամ հայտարարել է, որ երբեք չի հաշտվի Լեռնային Ղարաբաղի այլ կարգավիճակի, քան` «Ադրբեջանի կազմ վերադարձը»: Իսկ սա նշանակում է, որ Ալիևը բացառում է Արցախի ինքնորոշումը, Ղարաբաղին անկախության կարգավիճակ տրամադրելն ի սկզբանե: Մի՞թե Տեր-Պետրոսյանը «ռացիոնալ» Ալիևի տեքստերի` Արցախին ու Հայաստանին ուղղված սպառնալիքներին ծանոթ չէ: Ու այս իրավիճակում Տեր-Պետրոսյանն ասում է. «Եթե Հայաստանը պատրաստակամորեն հայտարարի, որ այսօր պատրաստ է ստորագրել այդ թուղթը, համաձայնությունը կկայանա, և միջնորդների ճնշումները կուղղվեն Ադրբեջանի կողմ», այսինքն`  «արցախյան հրդեհը մարելու իսկական ժամանակն է»: Բայց ողջ քաղաքակիրթ աշխարհն անգամ ապրիլյան քառօրյայից հետո ի վիճակի չէ Ալիևին ճնշել, որպեսզի նա ընդունի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջը, ի՞նչ է փոխվելու, եթե Հայաստանը հայտարարի, որ պատրաստ է ընդունել Մադրիդյան սկզբունքները: Հետո` Տեր-Պետրոսյանը որևէ անգամ լսե՞լ է, որ Իլհամ Ալիևը հայտարարի, որ Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան սկզբունքները և պատրաստ են շարունակել բանակցությունները դրանց շրջանակներում: Այսինքն` այդ սկզբունքներն ընդունելը միայն Երևանի ուսերի՞ն է դրված, միայն հայկական կողմը պետք է ընդունի՞ դրանք... Եվ իհարկե ամենակարևորը: Ըստ Տեր-Պետրոսյանի` աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է արցախյան խնդրի լուծում, որովհետև հիմա Ռուսաստանը ներքաշվել է Մերձավոր- արևելյան քաղաքականության դաշտ, իսկ դա երկարատև պրոցես է: «Քանի որ ներքաշվել է, չի կարող հանդուրժել, որ այդ ճակատն այսպիսի պայթյունավտանգ թիկունք ունենա: Արդեն բոլորի կողմից ընդունված է, որ Արցախի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է: Համանախագահ բոլոր երկրներն էլ ըմբռնումով են մոտենում այս հարցին և չեն խանդում: Արևմուտքն անգամ շնորհակալ կլինի Ռուսաստանին՝ այս հարցը լուծելու համար: Եթե աշխարհում կա մի գերտերություն, որ շահագրգռված է այս հարցի լուծումով՝ Ռուսաստանն է՝ առաջին հերթին իր շահերից ելնելով: Ռուսաստանը թույլ չի տա այնպիսի լուծում, որը կթշնամացնի այս երկու երկրներին», ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետաքրքիր է, թե ինչ է մտածում Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու` 5 միլիարդ դոլարի զենքի վաճառքի մասին: Իսկ գուցե, ըստ նրա` Ռուսաստանն այսկերպ «բարեկամացնո՞ւմ» է հայերին ու ադրբեջանցիներին: Իսկ գուցե` հայոց պատմության մասին հրաշալի գիտելիքներ ունեցող Տեր-Պետրոսյանը` Ռուսաստան-Թուրքիա գործարքների մասին էլ որոշ դրվագներ վերհիշեր ու դրանց հասցրած սարսափելի հետևանքները հայ ժողովրդին ևս: Այդ դրվագները վստահաբար ոչ միայն չեն բարեկամացրել, այլ ավելի են թշնամացրել հայերին ու թուրքերին, հայերին ու ադրբեջանցիներին, ու պատմությանը հայտնի բազմաթիվ դրվագների մասին` ով, ով, բայց Տեր-Պետրոսյանը հրաշալի տեղեկացված է: Բայց ցանկացած փաստ ավելի պակաս կարեւոր է, քան այն ձգտումը, որն ունի Տեր-Պետրոսյանը, ամեն գնով ապացուցել, որ ճիշտ էր 1997-ին նրա` «Պատերազմ, թե խաղաղություն» հանրահայտ հոդվածը. մենք վատ ենք ապրում, քանի որ չենք լսել նրան 1997-ին: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am