Վտանգավոր ծուղակ Ղարաբաղում` Մոսկվայի մասնակցությամբ

Հայաստանում անհասկանալի ցնծություն է, իսկ Ադրբեջանում չպատճառաբանված շոկ` Լավրովի հայտարարությունների առիթով: Բայց դրանք ընդամենը մակերեսային արված դատողություններ են` առանց փորձելու հասկանալու Լավրովի հայտարարությունների խորքերը` ենթատեքստերը: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ է արել Լավրովը: Լեռնային Ղարաբաղի հարցը բացառապես Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. այդ հարցով գոյություն ունի որոշումների փաթեթ, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում և որոշումներում, երեկ իր ամփոփիչ ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի Ադրբեջանի «ներքին գործերին», եթե վերջինս փորձի «զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղում և այն մաքրել ահաբեկչական և այլ քրեական տարրերից»: Այսինքն, մեկ անգամ ևս Լավրովն արձանագրել է, որ Ռուսաստանի ձեռքում է ԼՂ խնդիրը, ինչը նշանակում է, որ նա կմիջամտի, ինչպես միջամտել է ապրիլյան պատերազմի օրերին: Երբ ապրիլին 2 օր անց պարզվեց, որ Ադրբեջանն է սկսում կորուստներ ունենալ` Մոսկվան գործի անցավ, ու հիմա շարունակ վստահեցնում է, որ ՌԴ-ի ջանքերով է կասեցվել արյունահեղությունը: Իսկ ո՞վ է դատապարտել Ադրբեջանին` պատերազմ սանձազերծելու համար... Ապա` արխիվների վրա հղում կատարելով, Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ` «ԼՂԻՄ հարակից օկուպացված տարածքներն ազատագրելու պահանջը միշտ էլ եղել է, բայց ոչ երբեք՝ ուժի կիրառմամբ և միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման դեպքում»: Ասուլիսի վերաբերյալ համացանցում տարածված տեսագրությունում երևում է, թե ինչպես Լավրովն օգտագործում «օկուպացված» արտահայտությունը: Այնուհետև նաև նշել է, որ 2016թ. ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորը տագնապի տեղիք են տալիս, և հիշեցրել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունները: Նա ևս մեկ անգամ նշել է, որ, «հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է մշակել միջադեպերի քննության մեխանիզմ, ավելացնել անմիջապես շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը»: «Միջադեպերի քննության մեխանիզմների անհրաժեշտության մասին խոսք էր գնում դեռ 2011թ., երբ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընթանում էր Աստրախանում, և, ցավոք, այնպիսի տարրական բան (իսկ դուք, ենթադրում եմ, անհանգստացած եք, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն), ինչպիսին է միջադեպերի քննության մեխանիզմը և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը շփման գծում, չի կարողանում կյանքի կոչվել, քանի դեռ բացակայում է համաձայնությունը ԵԱՀԿ-ում: Համաձայնության բացակայության պատճառների մասին նույնպես կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից»,- ասել է Լավրովը: Նախ` Լավրովը խորամանկ քայլ է անում` ասելով, որ միջադեպերի քննության մեխանիզմը և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը շփման գծում, չի կարողանում կյանքի կոչվել, քանի դեռ բացակայում է համաձայնությունը ԵԱՀԿ-ում ու մատնանշում` «Համաձայնության բացակայության պատճառների մասին նույնպես կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից...»: Հարգելիս` բայց ո՞վ է մերժում միջադեպերի քննության մեխանիզմը և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման գաղափարը: Բոլորը գիտեն` Ադրբեջանը: Այդ դեպքում ինչու՞ է Լավրովն անտեսում այդ փաստը, ու մեղքը գցում ԵԱՀԿ-ի վրա, որի հայաստանյան գրասենյակը փակելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում Բաքուն, ըստ ամենայնի` հենց Ռուսաստանի հետ միասին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անմիջապես արձագանքեց Սերգեյ Լավրովին` նշելով, որ Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը 2016 թվականի ապրիլի 5-ին ռազմական գործողությունները դադարեցնելու գործում, սակայն «ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հարևան պետությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»: Մամեդյարովը նշել է. «Համոզված եմ, որ եթե Ռուսաստանը լրջորեն զբաղվի հարցով, ստատուս-քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի հայկական զորքերի դուրսբերումը»: Այսինքն` Լավրով-Մամեդյարով փոխադարձ մեսիջներն ըստ արժանվույն փոխանակված են: Բաքուն` կրկին շեշտում է Ռուսաստանի առանձնահատուկ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, իսկ Լավրովը` չի նշում թե ում մեղքով են համանախագահների առաջարկներն արգելափակվել` գոհունակությամբ արձանագրելով, որ այո՛, Ռուսաստանն է այս գործընթացի միակ ու ամենաազդեցիկ խաղացողը: Բոլորովին էլ պատահական չէ, որ այս մթնոլորտում պաշտոնական Բաքուն կրկին խոսում է իրենց «փոխզիջումների» մասին` որպես նվեր: «Մեր պետության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող, բայց փոխզիջում կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման հարցում՝ որպես ինքնավար հանրապետություն»,- ասել է Մամեդյարովը: Իսկ ինչպե՞ս կպատասխաներ Լավրովը հայ լրագրողի հարցին, եթե նրան հարց ուղղվեր` եթե հերթական անգամ Ալիևը պատերազմ հրահրի ու հայկական կողմը ստիպված լինի արժանի հակահարված տալ` կրկին օգնությա՞ն եք հասնելու Ադրբեջանին` «արյունահեղությունը կանխելու» համար... Թամար Բագրատունի

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Իսրայելում անցանկալի անձ են հայտարարել և արգելել են նրա մուտքը Տականքնե՛ր, դուք Բագրատ Սրբազանի ոտքի տակ կեղտը չարժեք․ Արամազդ Զաքարյանը՝ ՔՊ-ին (video) Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին հարվածելու մասին Լռե՛ք գոնե, անասուննե՛ր․․․ Խաչիկ Մանուկյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Նոր ճակատ Ռուսաստանի համա՞ր. Գագիկ Մինասյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Պետք է ավելի զգույշ լինել, դա հասարակ հարց չէ. Արարատ Միրզոյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել են. հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի մլն դրամ Ադրբեջանական շարունակվող հանցանքները՝ Սյունիքում. «Թաթոյան» հիմնադրամ Սամվել Ալեքսանյանը կանանց ներքնաշորերը պահում է ծոցագրպանում․ Նաիրա Զոհրաբյան (video) Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ-ն որոշել է զբաղվել Նիկոլով․ Արամազդ Զաքարյան (video) Մակրոնը հայտարարել է ֆրանսիացի զինվորականների մասնակցության մասին Իսրայելի վրա հարձակումը հետ մղելու գործում Քամու ուժգնացում և այլն․ ինչ եղանակ կլինի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մաhվան պատճառ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին ու հայտնվել դաշտում․ մեքենայում եղել է նաև վարորդի կինը Իրանցու ղեկավարած, մոտ 90 միլիոն դրամի փողերի լվացման գործը դատարանում է․ նոր մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան (video) Լա՛վ, դուք էս «եթիմին» ո՞նց եք ուզում, հանդուրժում․ Արա Վարդանյան (video) Չվերթներ են չեղարկվել, բայց Թեհրան–Երևան և Երևան–Թեհրան չվերթ այսօր կա ԱԱԾ-ն զգուշացնում է Վեհափառը Մայր Տաճարում Նիկոլին նստացրեց ու «Изгнание дьяволов» արարողակարգ իրականացրեց․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am