ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և իր հետևից մեծ ավերածություններ թողել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Փոթորկի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Թենեսիում և Վիրջինիայում։
Ըստ գործակալության՝ Հյուսիսային Կարոլինայում մինչև ծնկները հասնող ցեխի մեջ արտակարգ ծառայությունները որոնողական շների հետ միասին փնտրում են փոթորկի ավելի շատ զոհերի։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
«Հելեն» փոթորիկն ամենամահաբերներից մեկն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Մեկ միլիոնից ավելի մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից։ Մի քանի քաղաքներում խափանվել է բջջային կապը։
Ըստ մասնագետների՝ մեծ է հավանականությունը, որ փոթորիկները կդառնան ավելի ու ավելի ինտենսիվ, ինչի գլխավոր պատճառներից մեկն էլ մարդու առաջացրած կլիմայի փոփոխությունն է։
Կլիմայի փոփոխության հետևանքով փոթորիկներն ուղեկցվում են ավելի շատ տեղումներով, քան մի քանի տասնամյակ առաջ։
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը