ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Իսրայելում անցանկալի անձ են հայտարարել և արգելել են նրա մուտքը

Իսրայելի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձէ հայտարարել և արգելել է նրա մուտքը երկիր: Այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախօրեին Անտոնիո Գուտերեշը Իսրայելի դեմ Իրանի հարձակման ֆոնին հանդես է եկել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման դատապարտմամբ և հրադադարի կոչ է արել:

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Կացն այսօր հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսրայելում՝ արգելելով նրա մուտքը երկիր: Այս որոշումը կայացվել է հաշվի առնելով Գուտերեշի արձագանքը Իսրայելի վրա Իրանի նողկալի հարձակմանը, երբ նա․․․ միանշանակ չի դատապարտել այդ լուրջ ագրեսիան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի Աշկելոն շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նևաթիմ ավիաբազային:

Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնել է, որ «հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա»: ԻՀՊԿ-ն իր հերթին կործանարար պատասխան է խոստացել։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ մերժում են սուտը․ Նիկոլ Փաշինյանը շատ է թերագնահատում հայ ժողովրդին Մեծ ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը․ ահազանգ «Մեր աչքերին մութ է իջել…». Մերուժան Տեր-Գուլանյանը հուզվեց (video) «Հայաստանին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն հայերին մոլորեցնելուն» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել Գնացել է մեզ հանձնելու․ վտանգավոր զարգացումներ Թուրքիայում․․․ (video) ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ» Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am