Amnesty International-ը պահանջել է ազատել ադրբեջանցի ակտիվիստներին
Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման երեք ակտիվիստների` Նատիգ Ջաֆարլիի, Էլշան Գասիմովի և Տողրուլ Իսմայիլովի կալանավորումը:«Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն նրանց դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և նրանց անհապաղ ու անխոս ազատ արձակեն»,- ասված է Amnesty International-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ադրբեջանական contact.az կայքը: