Ստացվում է միայն «ախպերության» ֆոնի ցուցադրություն

Արդեն գրեթե երկու տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց լավ, որ գործընկերների հետ ունի լավ հարաբերություններ: Վրաստանն այս առումով, առանձնահատուկ դիրքում է: Վրաստանում արդեն երկու տարվա ընթացքում 3-րդ վարչապետը փոխվեց: Փաշինյանը հարևան երկրի հետ հարաբերությունների առումով, անում է ամեն ինչ, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները երևան խիստ բարեկամական:

Իհարկե, Վրաստանը, որպես տարածքային խնդիր ունեցող երկիր՝ ունի իր շահերը: Թբիլիսին Լեռնային Ղարաբաղի հարցով ունեցել է իր հայտնի դիրքորոշումը՝ պարզաբանելով, որ դա պայմանավորված է նրանով, որ իրենք էլ տարածքային խնդիր ունեն և չեն կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Սակայն խնդիրը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները հարևան և բարեկամ երկրի հետ այնպիսի աշխատանք չեն տանում, որ այդ դիրքորոշումը այդպես ցցուն չարտահայտվի:

Ահա, երեկ Վրաստանը հայտարարեց, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի «այսպես կոչված» նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին մարտի 31-ին: Վրաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտություն միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները», - ասվում էր Վրաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունում:

Բացի Վրաստանի, մեկ այլ երկիր, որի ղեկավարի հետ Փաշինյանը ցույց է տալիս, որ ունի ընկերական հարաբերություններ, Կանադան է: Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Lեռնային Ղարաբաղի ընտրությունները։ Այս մասին գրառում է արվել Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում։ «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- ասված է գրառման մեջ։

Հիշո՞ւմ եք, թե Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի երևանյան այցը ինչպես էր Փաշինյանը որպես «լավ ընկերոջ» հարաբերություն ներկայացնում՝ էլ երգ ու պար, էլ հայկական դրոշի գույներով գուլպաների փորձարկում՝ տեսախցիկների առջև:
Նույնն էլ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի դեպքում էր: Փաշինյանի՝ Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ Վրաստանի վարչապետը նույնիսկ շնիկ նվիրեց Փաշինյանին, համատեղ սելֆիով ցուցադրում էին հայ-վրացական բարեկամությունը՝ հայերեն և վրացերեն երգերի կատարմամբ:

Այսինքն՝ Փաշինյանը երկրների հետ բարեկամական հարաբերությունների համար կարծես ապահովում է միայն ֆոնային մթնոլորտը: Սակայն իրականում, գործընկեր պետությունների հետ չի տարվում խորքային դիվանագիտական աշխատանք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5884 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am