Իրանը՝ թակարդում. Խոցվա՞ծ Boeing՝ տարածաշրջանային պայթյունով

Երեկ գիշերվանից Կանադայի վարչապետի մեկ հայտարարություն աշխարհը ուշադրության կենտրոնում հայտնեց: Նա դարձավ առաջին պաշտոնյան, ով երեկ հրապարակավ հայտարարեց, թե ապացույցներ կան, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը:

«Մենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք և չենք հանգստանա, քանի դեռ չենք գտել պատասխանները», - պնդեց Ջասթին Թրյուդոն` ևս մեկ անգամ ցավակցելով զոհերի հարազատներին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած այս աղետի հետևանքով զոհվել է 176 մարդ, որոնցից 63-ը` Կանադայի քաղաքացի: «Մենք մի քանի աղբյուրներից, այդ թվում` մեր դաշնակիցներից ու մեր սեփական հետախուզությունից ստացված տվյալներ ունենք, որոնք վկայում են` ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր֊օդ» տեսակի հրթիռով։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել ոչ դիտավորյալ», - ասաց Կանադայի վարչապետը։

Ժամեր անց Թրյուդոյին միացան Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերը։ «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը, կրկին ընդգծելով` աղետն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ միտումնավոր:

Պաշտոնական այս հայտարարություններից առաջ նույն տեղեկատվությունը տարածել էին ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով Պենտագոնի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Իրաքի հետախուզության իրենց աղբյուրներին: CBS հեռուստաընկեությունը հաղորդել էր` արբանյակներն արձանագրել են երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր հետքեր, ինչին քիչ անց հետևել է պայթյունը: Newsweek֊ի աղբյուրները պնդել էին` ուկրաինական Boeing-ը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով:

Պաշտոնական Պենտագոնը մինչ այս պահը չի հերքել, բայց և չի հաստատել այս պնդումները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, երեկ լրագրողների հետ զրուցում հայտարարեց` արժանահավատ չի համարում պնդումները, թե աղետը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով՝ վարկած, որ աղետից անմիջապես հետո առաջ է տանում պաշտոնական Թեհրանը: «Կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկն այն կողմում սխալմունք է թույլ տվել։ Կատարվածը սարսափելի բան էր», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:

Իրանի պաշտոնական աղբյուրներն անհեթեթ են որակում այս պնդումները։ «Գիտականորեն անգամ անհնար է, որ ինքնաթիռը խոցված լինի հրթիռով, այս մասին ասեկոսեները տրամաբանությունից զուրկ են», - ISNA գործակալությանն ասել է Իրանի քաղավիացիայի ղեկավար Ալի Աբեջադեհը: Իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, մինչդեռ, մի տեսանյութ էր տարածել, որտեղ ենթադրաբար երևում է` ինչպես է հրթիռը խոցում ուկրաինական օդանավը:

Միջազգային հետաքննող Bellingcat խումբը, վերլուծելով առկա տվյալները, նախնական եզրակացությամբ պնդել էր` տեսանյութը նկարահանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Փարանդ քաղաքի բնակավայրերից մեկում: Նույն եզրակացությանն էին եկել նաև The New York Times-ի փորձագետները:

Ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկի` Missile Defense Advocacy Alliance֊ի հիմնադիր Ռիկի Էլիասոնը Reuters լրատվական գործակալության հետ զրույցում սեփական վարկածն է առաջ քաշել։ Փորձագետը փաստել է, որ մինչ օդանավի կործանումը Իրանը հարձակվել էր Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա, ինչից հետո երկրի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության` ամերիկացիների հնարավոր պատասխանին հակազդելու համար: «Չի բացառվում, որ լարված այդ իրավիճակում ինչ-որ մեկը մարդատար ինքնաթիռը շփոթել է ռազմականի հետ», - կարծիք է հայտնել ռազմական ոլորտի փորձագետը, փաստելով` «երբ հրթիռն արձակված է, վերջ, այլևս անհնար է այն շեղել իր թիրախից»:

Կանադայի վարչապետին, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերին միացան ամերիկացի պաշտոնյաները: Միացյալ Նահանգների պաշտոնյաները կարծում են, որ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման պատճառը իրանական հրթիռն է, որն օդանավը խոցել է սխալմամբ, ըստ «Ազատության»՝ հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Ամերիկացի անանուն պաշտոնյաները, հիմնվելով արբանյակային, ռադիոտեղորոշման և էլեկտրոնային տվյալների վրա, վստահություն են հայտնել, թե Boeing-ը պատահմամբ խոցել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, փոխանցում է ամերիկյան մամուլը։

Այսպես, Newsweek-ը վկայակոչել է Պենտագոնի, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների, ինչպես նաև Իրաքի հետախուզության պաշտոնյայի, որոնք համոզմունք են հայտնել, թե օդանավը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով։ CBS News-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդում է, թե արբանյակը հայտնաբերել է երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր բռնկումներ, որոնց հաջորդել է պայթյունի բռնկումը։

Նկատենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Օլեքսի Դանիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնասիրում են հրթիռի հնարավոր հարվածի վարկածը։

Պենտագոնն, մինչև այս պահը, զերծ է մնացել պաշտոնական մեկնաբանություններից։ Եթե Վաշինգտոնը ևս պաշտոնապես այս վարկածը համարի ինքնաթիռի կործանման իրական պատճառ, ապա՝ կարելի է ենթադրել, թե ինչ զարգացումներ կլինեն: Չի կարելի բացառել իրանա-ամերիկյան ավելի կոշտ բախումը: Արդեն գործ կունենանք ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների հետ, այլ ավելի լուրջ բախման հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3203 անգամ
Լրահոս
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am