Երկու ՋՕԸ-ներում ՊՎԾ-ն հայտնաբերել է ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ
Դիտել նաև
Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր
Բաքվի դատարանում ուսումնասիրել են Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ, հարցեր ուղղել Դավիթ Իշխանյանին
Դավիթ Իշխանյանը հերքել է
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Պետական վերահսկողության ծառայությունն ավարտել է երկու ջրօգտագործող ընկերություններում իրականացվող ուսումնասիրությունը։ Դրանք են «Արմավիր» ու «Էջմիածին» ջրօգտագործող ընկերությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Երկուսի մոտ էլ հայտնաբերվել են ավելի քան 1-ական մլրդ դրամի խախտումներ: Կատարվել են 2014-2018 թթ. գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, վերականգնման է ենթակա ավելի քան 2 մլրդ դրամ գումար»,- «Արմենպրես»–տեղեկացմամբ, ասաց նա:
Նա նաև նշեց, որ մնացած աշխատանքները շարունակվում են ավելի լավ որակով ու թափով:
