Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը («Մանախ») արդեն 6 օր է՝ հացադուլի մեջ է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նրա փաստաբան Աննա Ծառուկյանը նշեց, որ հացադուլի պատճառն օբյեկտիվ քննության բացակայությունն է։

«Նա հրաժարվել է բժշկական հսկողությունից, բայց գտնվում է հացադուլավորների սենյակում։ Նշեմ, որ խոսքը չոր հացադուլի մասին չէ, ջուր օգտագործում է։ Նա առողջական բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք փաթեթով ներկայացրել ենք դատարան՝ խափանման միջոց կալանքի հարցը քննարկելիս։ Ընդհուպ մարմնի մեջ բեկոր կա. այս պահին ոտքն ուռած է, ուժեղ այտուցվել է, չգիտենք՝ որն է պատճառը: Երկու օր առաջ ինձ ասացին, որ պետք է տանեն համապատասխան հետազոտության»։

Փաստաբանն ասաց, որ այն դրվագի մասին, որով գործ է հարուցվել, նախաքննական մարմինը թույլ չի տալիս խոսել։ «Ասում են՝ նախաքննության գաղտնիք է, թույլ չեն տալիս հրապարակել։ Այնպիսի ապօրինի դրվագ է, որ ծիծաղ է առաջացնում․ միայն կարող եմ ասել, որ բալիստիկ առումով այն զենքը, որը վերագրում են, թե իբր դրանից Մանախը կրակոց է արձակել, դրա պարկուճը բալիստիկ առումով անհնար էր, որ գտնվեր այնտեղ, որտեղ իրավապահները, իբր, գտել են։ Այսինքն՝ իրենք զենքի այնպիսի տեսակ են վերագրում նրան, որը կրակելու արդյունքում իրենց ասած տարածությունում պարկուճ չէր կարող թողնել։ Փորձաքննությունը ցույց է տալու, որ այդ զենքը յոթ սանտիմետրից կրակ չի արձակում, ավելին է արձակում․ այդ զենքը կարող է անգամ դարպաս փշրել»։

Ավելին, դեպքը, որի առնչությամբ քրեական հետապնդում է հարուցվել, տեղի է ունեցել այս ամսվա սկզբին՝ Մանախի տան մոտակայքում՝ հարակից բակում։ Մանախին բերման են ենթարկել տանից։ «Ըստ նախաքննական մարմնի՝ դեպքից հետո նա հանգիստ պառկել է քնելու։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ մարդը մեղավոր լինի իր տան մոտակայքում կատարվածի համար, հետո հանգիստ գնա տուն ու պառկի քնելո՞ւ․ հնարավո՞ր է նման իրավիճակ»։

Հարցին, թե եթե առնչություն չունի միջադեպին, ինչո՞ւ է հրաժարվում փորձաքննություններից, փաստաբանն ընդգծեց, որ նա, այո՛, հրաժարվում է բոլոր տեսակի փորձաքննություններից՝ սկսած մատնահետք վերցնելուց մինչև արյան մեջ ալկոհոլի չափաբաժնի ստուգումը։ «Փորձաքննություններից հրաժարվել է, որովհետև չի տեսնում, որ օբյեկտիվ քննություն են իրականացնում։ Ասում է՝ իր նկատմամբ հետապնդումները կապված են ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում անպայման հայտարարություն կանի»,- ասաց փաստաբանը։

դիտվել է 477 անգամ
Լրահոս
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am