Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը սկզբունքային թշնամանք է տածում Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ։ Այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարություններին։

 «Մի երկիր, որի պատմությունը սկսվել է տեղաբնիկ ժողովուրդների զանգվածային սպանդով, և որը երբեք չի դադարեցրել գաղութատիրական ընդլայնումն ու արյունահեղությունը, հանցագործություններ կատարելու մեջ մեղադրում է Աքեմենյաններին՝ մարդու իրավունքների աշխարհում առաջին հռչակագրի հեղինակներին», — ուրբաթ օրը X սոցիալական ցանցում գրել է Ազիզին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունների հետևում ընկած է Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ խոր արմատներ ունեցող ատելությունը։

 Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նույնպես քննադատել է արևմտյան քաղաքակրթության այն մեկնաբանությունը, որը Ռուբիոն ներկայացրել էր Հունաստան կատարած այցի ընթացքում։ Իրանցի դիվանագետը ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին մեղադրել է պատմության ընտրողական ներկայացման մեջ, որը Հին Հունաստանի ժառանգությունը կապում է ժամանակակից ԱՄՆ-ի հետ և դրանով իսկ արդարացնում ուժի կիրառումը։

Բաղայիի կարծիքով՝ Ռուբիոյի մեկնաբանության մեջ շեշտը դրված է հզորության և ազգային կամքի վրա, մինչդեռ հին հունական ավանդույթի մեկ այլ կարևոր կողմ դուրս է մնում ուշադրությունից․ խոսքը կայսերապաշտական հավակնությունների, գոռոզամտության և ագրեսիայի քննադատության մասին է։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
«Հետո քաչալ Պետո...». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեկնաբանությունը Ամասիա Հովհաննիսյանին Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան «Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկերը»․ Արա Պողոսյան «ԱԺ-ն ու Հանրայինը մրցում են, թե ո՞րը վիրավորանքների ավելի ցնցող տեսարաններ կներկայացնի»․ Ոսկան Սարգսյան Արցախի թեման մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Ռուբինյանն ազատել է պաշտոնից Ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնուրույն մտածելու անկարողությունն է «Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները»․ Արմեն Հովասափյան Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում «44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել «Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել քաղաքական միտքը»․ Արտակ Զաքարյան Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար Ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am