Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր

Ամեն ինչ լավ է՝ Աստծուն փառք, Դավիթն առողջական խնդիրներ չունի, երեկոյան տուն եկավ։ Նախօրեին ադրբեջանական գերությունից ազատ արձակված Դավիթ Դավթյանի հայրը՝ Տիգրան Դավթյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ Դավիթն արդեն տանն է, նրա առողջական վիճակը լավ է։

Հարցին՝ տեղյակ էին, որ Դավիթն ու երեք այլ գերիներ փոխանցվելու են Հայաստանին, Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել։

«Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին, բայց մեզ համար անակնկալ եղավ»,–նշեց Տիգրան Դավթյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները «Սասու՛ն, չմոռանաս՝ քֆուրն օրհնանք է, դե լսի՛ր՝ ով ես դու»․ Վահե Մովսիսյան (video) Սա ամենամեծ խայտառակություններից մեկն է․ ի՞նչ նոր բան արեցին Կաթողիկոսի դեմ (video) Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am