Ալիևի «ամանորյա նվերն» ադրբեջանցիներին․ սահմանները փակ կմնան

«Գեղարդ» վերլուծականի հոդվածը․

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած հրամանագրի համաձայն՝ երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Սա ենթադրում է ուղևորափոխադրումների արգելք հարևան բոլոր երկրների հետ Ադրբեջանի ցամաքային սահմանների անցման կետերով՝ թույլատրելով միայն օտարերկրացիների ելքը երկրից և Ադրբեջանի քաղաքացիների մուտքը երկիր։

Տեղաշարժման միակ տարբերակը շարունակում է մնալ օդային հաղորդակցությունը։ Սա խնդրահարույց է հատկապես Ադրբեջանի սահմանամերձ շրջանների այն բնակիչների համար, ովքեր Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի սահմանակից հատվածներում հարազատներ ունեն։ Այս դեպքում նրանք հարկադրված են թանկ վճարել՝ ուղևորվել մայրաքաղաք կամ մոտակա օդանավակայան (Գյանջա, Նախիջևան), այնտեղից՝ մյուս երկիր, ապա՝ անհրաժեշտ բնակավայր։ Եվ սա այն դեպքում, երբ բնակության վայրերի միջև հեռավորությունը ընդամենը մի քանի հարյուր մետր կարող է լինել։

Բացի այդ՝ ցամաքային սահմանների փակումն առաջացրել է սոցիալ-տնտեսական այլ դժվարություններ ևս։ Տուժել են հատկապես սահմանի մյուս կողմից գնումներ կատարող, առևտրային գործունեություն ծավալող ձեռնարկատերերը, ինչպես նաև՝ հաղորդակցության շնորհիվ տնտեսական գործունեություն իրականացնողները։

Ադրբեջանը, փակելով հարևան երկրների հետ ցամաքային սահմանները, նշված հատուկ կարանտինային ռեժիմն առաջին անգամ հայտարարել էր 2020 թվականի մարտին՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման ժամանակ։ Գործող սահմանափակումները երկարաձգվել են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։ Նախորդ որոշումը կայացվել է 2025 թվականի սեպտեմբերին, և ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Սակայն, նոր որոշումն անակնկալի է բերել ադրբեջանցիներին և, հատկապես, նախիջևանցիներին, ովքեր հույս ունեին, թե ի վերջո կկարողանան ազատ տեղաշարժվել։

Թեև Նախիջևանի ցամաքային սահմանները 2023 թվականի ընթացքում ժամանակավորապես բացվել են, սակայն ներկայումս դրանք նույնպես փակ են։ Մեկուսացած նախիջևանցիներն էլ ավելի բարդ իրավիճակում են, քանի որ տնտեսական հիմնական գործունեությունը կապված է Թուրքիայի և Իրանի հետ։

Պաշտոնապես, որպես կարանտինային ռեժիմի նպատակ, նշվել է երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելը։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2023 թվականի մայիսին դեռ հայտարարել էր, որ COVID-19-ն այլևս համավարակի բնույթ չունի։ Ալիևյան ռեժիմը, բացի ցամաքային սահմանները բացելուց, հանել է նախկինում կիրառվող պահանջները՝ դիմակ կրելը, տանից միայն սահմանափակ ժամանակով դուրս գալը և այլն։

Ինչպես Ադրբեջանի նախագահը, այնպես էլ առանձին պաշտոնյաներ ու պատգամավորներ ավելի ուշ խոստովանել են, որ ցամաքային սահմանների փակումը վաղուց կապված չէ «COVID-19»-ի հետ։ Ալիևը 2024 թվականի սեպտեմբերին՝ Միլլի մեջլիսում ունեցած ելույթի ընթացքում, շեշտել է, որ սահմանների փակումը «Ադրբեջանին փրկել է շատ մեծ աղետներից»։ Նրա խոսքով՝ անգամ «փակ սահմանների պարագայում են Ադրբեջանի դեմ ձեռնարկվում վտանգավոր գործողություններ»։ Փորձելով արդարացնել սեփական քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը՝ Ալիևը նշել է՝ կիրառված սահմանափակումների շնորհիվ Ադրբեջանում կայունություն է ապահովվել։

Միլլի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը նույնպես արդարացրել է սահմանների փակումը։ Նրա խոսքով՝ Ռուսաստան-Ուկրաինա և Իրան-Իսրայել հակամարտությունների հետևանքներից Ադրբեջանը խուսափել է՝ թույլ չտալով հարյուր հազարավոր մարդկանց հոսքը։ Մերձիշխանական լրատվամիջոցները դրանից հետո միացել են «քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ» սահմանները փակ պահելու արդարացումներին՝ հաստատելով, որ իրական պատճառը բնավ համավարակը չէ։

Իր հերթին՝ վրացական մամուլը հեգնել է կարանտինային ռեժիմի հիմնավորմամբ սահմանները փակ պահելու հերթական որոշումը՝ հավանաբար ի պատասխան վրաց-ադրբեջանական սահմանի տարբեր կողմերում հայտնված վրացիների ու ադրբեջանցիների՝ սահմանը բացելու վերաբերյալ Ալիևին ուղղված դիմումներն անտեսելուն։

Ռուսաստանի և Իրանի հետ սահմանների փակ պահելը բացատրվում է առաջինի դեպքում՝ 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո սկիզբ առած լարվածությամբ, իսկ երկրորդի դեպքում՝ Ադրբեջանի առանցքային դաշնակից Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով հնարավոր վտանգավոր տարրերի տեղաշարժը կանխելու անհրաժեշտությամբ։ Սակայն, առնվազն կասկածելի է «եղբայրական» Թուրքիայից այդպիսի զգուշությունը՝ չնայած Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգում ադրբեջանցիների մեծ ներկայությանն ու ակտիվությանը։ Չի բացառվում, որ ահաբեկչական խմբերի ներթափանցման մտավախությունը վերաբերում է ոչ միայն Իրանի հետ սահմանին, այլև՝ Թուրքիայի։

Արտաքին վտանգներից բացի՝ ակնհայտ են նաև դրա ներքին-ներքաղաքական և սեփական ժողովրդին հարստահարելու դրդապատճառները։ Այդ երկրի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների համոզմամբ՝ ցամաքային սահմանները փակ պահելը ծառայում է իշխանությունների ներքին շահերին։ Կա պնդում, որ անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները համընդհանուր սահմանափակումների տրամաբանության շղթայում են։ Ընդդիմադիր աղբյուրների վկայությամբ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանը վստահորեն տանում է դեպի բռնատիրություն, և կարանտինային ռեժիմն այս հարցում արդյունավետ գործիք է։ Պատահական չէ նաև ցամաքային սահմանները հատելու արգելքի պարագայում հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ բռնաճնշումների ու ձերբակալությունների շեշտակի աճը։ Փաստն այն է, որ Ադրբեջանում կարանտինային ռեժիմի սահմանումից հետո բողոքի ցույցեր կազմակերպել հնարավոր չի եղել։

Կարանտինային ռեժիմը կարող է կիրառվել նաև որպես արտագաղթը սահմանափակող միջոց։ Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2016-2017 թվականներից ի վեր Ադրբեջանի քաղաքացիների արտագաղթն աճել է: Առաջատար ուղղություններ են Ռուսաստանը, Թուրքիան և Գերմանիան, որտեղ ադրբեջանցիները բնակություն են հաստատում ժամանակավոր կամ մշտական արտագաղթի ընթացակարգերով:

Ցամաքային սահմանները փակ պահելու իրական պատճառներից դիտարկվում են նաև կառավարող ընտանիքի ֆինանսական հետաքրքրությունները։ Իշխանական ընտանիքին պատկանող AZAL ավիաընկերությունը մեծ շահույթներ է ստանում օդային հաղորդակցության միջոցով տեղաշարժվելու հարկադրվածություն ունեցողների հաշվին։ Բացի այդ՝ բազմաթիվ ադրբեջանցիներ գնումներ չեն կարողանում կատարել հարևան երկրների՝ առավել մատչելի շուկաներից։ Փոխարենը՝ պարտադրված լինելով գումարը ծախսում են Ադրբեջանում, որտեղ շուկան հիմնականում վերահսկվում է ալիևյան կլանի կողմից։ Կարծիք կա նաև, որ այսկերպ ադրբեջանցիներն ականատես չեն լինի սահմանից այն կողմ ներդրվող նորարարություններին, սոցիալ-տնտեսական զարգացման տարբերություններին։

Փաստորեն՝ փակ սահմանները ներքաղաքական առումով հրաշալի միջոց են Ալիևի համար՝ լիակատար վերահսկողության ներքո պահելու և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչների, և՛ իշխող ընտանիքի համար վտանգավոր կլանների ներկայացուցիչների, և՛ հասարակական ակտիվ շրջանակների տեղաշարժը։ Սակայն, փաստ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտպանվում է արտաքին սպառնալիքներից՝ անտեսելով սեփական ժողովրդի կարիքները, սոցիալական վիճակն ու դժվարությունները։ Փոխարենը՝ կայացված որոշումները փաթեթավորվում են «պետական անվտանգության» անհրաժեշտությամբ՝ անտրամաբանական դարձնելով Նախիջևանի հետ ուղիղ կապն այն դեպքում, երբ այս տարածաշրջանի բնակիչներն են ամենաշատը տուժել Ալիևի որոշմամբ կիրառվող մեկուսացման քաղաքականությունից։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am