ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը
ԱՄՆ-ն կասեցրել է Միացյալ Թագավորության հետ 40 միլիարդ դոլարի տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրի իրականացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով բրիտանացի պաշտոնյաների հայտարարությանը։
Նշվում է, որ տեխնոլոգիական բարգավաճման համաձայնագիրը, որը վերաբերում է արհեստական բանականությանը, քվանտային հաշվարկներին և քաղաքացիական միջուկային էներգիային, կնքվել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերին Միացյալ Թագավորություն կատարած պետական այցի ժամանակ։
