ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել
Միացյալ Նահանգները մտահոգված է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին լարվածության սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։
«Միացյալ Նահանգները մտահոգված է Կամբոջա-Թաիլանդ սահմանին շարունակվող մարտերով և զոհերի թվով։ Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, ապահովեն քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և վերադառնան Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրերում նշված դեէսկալացիայի միջոցառումներին», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին է Х հարթակում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
