Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրվող Սասուն Առուշանյանի մասով նախաքննությունն ավարտվել է

1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքից 27 տարի անց վերսկսված վարույթով մեկ անձի՝ Սասուն Առուշանյանի, մասով նախաքննությունն ավարտվել է։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հետախուզման մեջ գտնվող անձի վերաբերյալ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանության գործով շոշափվում են նաև Հրայր Նարիմանյանի, Արմեն Առաքելյանի անունները։ ՔԿ-ն պաշտոնապես եւս հայտարարել էր, որ սպանությունը կատարվել է հանցավոր խմբի կողմից, որի կազմում նշվել էր 3 անձի մասին, սակայն քրեական հետապնդում հարուցվել էր միայն մեկ անձի՝ Սասուն Առուշանյանի նկատմամբ, որը Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն է։ Հենց նրա մասով է նախաքննությունն ավարտվել, եւս մեկի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել։ ՔԿ-ն խուսափում է ասել, թե ով է հետախուզվողը եւ, ընդհանրապես, ինչ դատավարական կարգավիճակ ունեն մյուս երկու անձինք, որոնք, ըստ ՔԿ-ի, խմբի կազմում մասնակից են եղել Խորխոռունու սպանությանը։

Պաշտոնապես չի հայտարարվել նաեւ սպանության շարժառիթի, պատվիրատուների մասին։ Բացի այդ՝ հայտնի չէ նաեւ, թե արդյոք հայտնաբերվել է հանցագործության գործիքը։

Նշենք, որ տարիներ առաջ շրջանառվում էին տարբեր վարկածներ, այդ թվում՝ այն, որ Խորխոռունին բացահայտել էր զենքի ապօրինի շրջանառության, այսինքն՝ վաճառքի դեպքեր։ Այս վարկածի օգտին էր խոսում նաև այն, որ նրա չհրկիզվող պահարանից անհետացել էր կարևոր նշումներով նոթատետրը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունըտեղի է ունեցել 1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում։ Այդ տարիներին մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ սպանության թելերը տանում էին դեպի ՀՀՇ և Վազգեն Սարգսյան, սակայն քրեական գործը շուրջ 30 տարի չի բացահայտվել, մնացել է՝ կասեցված վիճակում։

Աղմկահարույց սպանությունների բացահայտման անհրաժեշտության մասին հայտարարել էր 2018թ․ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ կոլեգիայի նիստի ժամանակ։ Քրեական գործը, սակայն, տևական ժամանակ չի բացահայտվել, իսկ կասեցված գործի վերսկսումը պայմանավորված է եղել՝ Քրդատ օրենսգրքի փոփոխությամբ։ 2025թ, հուլիսի 18-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ սպանության գործի բացահայտման և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։


Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրույթան՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար: Ս.Ա.-ն սպանությունն իրագործելու համար իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ.Ն.-ի եղբորից՝ Ա.Ն.-ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող, ապօրինի պահվող, հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա, որից հետո այն քաղաքից դուրս գտնվող վայրում կրակելով փորձարկել է՝ պարզելու համար կրակոցի ձայնի խլացման աստիճանը և համոզվելով, որ խլացուցիչը բավարար չափով չի նվազեցնում ձայնը, փամփուշտների վառոդային լիցքը նվազեցնելու նպատակով Ա.Ն.-ի օգնությամբ գնդակները պարկուճներից առանձնացնելու եղանակով քանդել է փամփուշտները, այնուհետև ինքնաշեն եղանակով կրկին հավաքել դրանք, ինչի արդյունքում պարկուճների և գնդակների վրա մնացել են տեխնիկական ներգործության հետքեր։

Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար 1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ս.Ա.-ն՝ դեկտեմբերի 8-ին եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող նշված հրազենը։ Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս.Ա.-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։ 1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն։

Ըստ նախնական դերաբախշման՝ Հ.Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։
1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։

Անձը, ում նկատմամբ հանրայի քրեական հետապնդում է հարուցվել, գործն ուղարկվել դատարան՝ Սասուն Առուշանյանն է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը Առաջիկայում կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին․ Գոհար Ղումաշյան Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք մրցակցին Նեթանյահուն կարող է նոր ցեղասպանություն սկսել․ Թուրքիայի ԱԳ նախարար Որո՞նք են այս պատերազմում Իրանի նպատակները․ իրանագետ ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան Генерал КСИР Мохсен Резаи: кораблям США не место в Персидском заливе Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am