Hraparakի տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ Մենք արդեն կես ժամ է փորձում ենք հաստատում ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից եւ դատախազությունից, բայց այս գերատեսչությունների խոսնակները ձգձգում են պատասխանը, հայտարարելով, որ հաղորդագրություն կտարածեն։ Աբրահամյանի փաստաբանները եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին։
ՀԳ․ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, կապ հաստատեցին մեզ հետ եւ ասացին, որ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը