Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունքից

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ օրվա խորագիրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։

«Այսօր, երբ աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է թանգարանների միջազգային օրը, Արցախի Հանրապետության թանգարանները, իրենց հազարավոր արժեքներով ու ցուցանմուշներով օտարված են սեփական ժողովրդից։

Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու, սեփական պատմության ու մշակույթի լավագույն արժեքների հետ հաղորդակցվելու և դրանցով սերունդներին կրթելու իրավունքից։

Մինչ 2020 թվականի 6 շաբաթյա պատերազմը և 2023-ի Արցախի ամբողջական հայաթափումը Արցախի Հանրապետության տարածքում գործում էին շուրջ երեք տասնակի հասնող պետական ու մասնավոր թանգարաններ ու ցուցասրահներ:

Շուշին, որպես Արցախի մշակութային կենտրոն հագեցած էր թանգարանային մեծ ֆոնդով․ այստեղ էին գործում էին գործում «Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը», «Շուշիի պատմության թանգարանը», «Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը», «Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը», «Շուշիի հայկական դրամի մասնավոր թանգարանը», Նարեկացի արվեստների միությունը՝ իր բացառիկ հավաքածուներով, Արվեստի կենտրոնի թանգարանը, Արցախյան առաջին պատերազմի հերոս, ազատամարտիկ-հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարանը։

Կարևոր նշանակության թանգարաններից էին Ստեփանակերտում գտնվող «Արցախի պետական երկրագիտական թանգարանը», «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն թանգարանը», «Անհետ կորած ազատամարտիկների թանգարանը»։

Առանցքային նշանակության էին «Տիգրանակերտ» պատմահնագիտական պետական արգելոց թանգարանը, «Տողի Մելիքական ապարանք»-ը։

Հադրութում էր գտնվում «Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը», իսկ Տումի գյուղում՝ դրա մասնաճյուղ «Թևան Ստեփանյանի անվան թանգարանը»։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում էր գտնվում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն թանգարանը։

Արժեքավոր հավաքածուներով հարուստ էին նաև Ասկերանի, Մարտունիի, Քաշաթաղի, Քարվաճառի պատմաերկրագիտական թանգարանները, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հուշարձան-թանգարանը, Մարտակերտի փառքի սրահը, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի թանգարանը և այլն։

Հարկ է նշել, որ Արցախի մի շարք թանգարաններ, մինչ 2020 թվականի պատերազմը և դրան հետևող բռնի տեղահանումը մասնակցում էին «Թանգարանային գիշեր» տոնակատարությանը՝ բացելով իրենց դռները հասարակության առջև, իսկ մայիսի 18-ին տոնում էին թանգարանների միջազգային օրը՝ կազմակերպելով մշակութային ու կրթական միջոցառումներ։

2020թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Շուշիի անկման հետևանքով դադարեցին գործել Շուշիի թանգարանները, իսկ քանդակների պուրակի 5 տասնակից ավել քանդակները անհետացել են։ Ադրբեջանցի զինվորականների թիրախում է հայտնվել Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, ոչնչացվել է Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, պայթեցվել է Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը, ոչնչացված է Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն-թանգարանը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արցախի ժողովրդին պատկանող թանգարանային նմուշների ոչնչացումն ու թալանը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը երաշխավորել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը և պաշտպանել իրենց մշակութային կենտրոններ մուտքի և դրանց հետ հաղորդակցման հիմնարար իրավունքը՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածներով»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am