Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը` ռուբլու փոխարժեքի մասին․ Sputnik Արմենիա

Գերտերությունների կապիտալ շուկաներում «սենտիմենտները» կարող են երկար տևել։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով ռուսական ռուբլու արևորման տենդենցների մասին ԿԲ նախագահի վերջին հայտարարությանը։

 Ինչպես հայտնել ենք, մարտի 18-ի ասուլիսում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել էր` ռուսական ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի. շուկայում տեսնում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավորինս արագ հանգուցալուծում, կոնֆլիկտի սառեցում, հետագայում նաև բանակցություններ, ինչը միանշանակ դրական ազդեցություն է ունենում ռուբլու փոխարժեքի վրա։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նույնպես կարծում է, որ ռուսական արժույթի ամրացման հիմնական պատճառը դրան նպաստող տեղեկատվական հոսքերն են` ԱՄՆ–ի և ՌԴ–ի նախագահների ուղիղ շփումները, Ուկրաինայում խաղաղության հաստատման հնարավորությունը և այլն։ Արամյանի խոսքով` աշխարհաքաղաքական դրական ազդակների ներքո ռուսական ակտիվների նկատմամբ համաշխարհային պահանջարկը մեծացել է։ Վերջին 1.5 ամսվա ընթացքում Մոսկվայի բորսայի ինդեքսը աճել է, դրան զուգահեռ ռուսական ռուբլին արժևորվել է նաև ԱՄՆ–ում։

«Դրական որոշակի զարգացումներ տեսնելով` միջազգային ինվեստորները ենթադրել են, որ կա դրական դինամիկա և շտապել են այսօր վերցնել ռուսական ֆինանսական ակտիվները ցածր գներով` ակնկալելով, որ դրանք բարձրանալու են։ Իսկ բարձրանալու են, քանի որ չի բացառվում, որ Թրամփի վարչակազմը սանկցիաները որոշակի մեղմացնի, չի բացառվում, որ ԱՄՆ–ն այլևս չաջակցի Եվրոպային հակառուսական քայլերում, հնարավոր է, որ ՌԴ վերադառնան այն ընկերությունները, որոնք 2022-ից հետո լքել են ռուսական շուկան և հիմա ձգտում են այդ շուկան հետ վերցնել»,– պարզաբանում է Արամյանը։

Այդուհանդերձ այս ամենը, ըստ Արամյանի, դեռևս դրական սպասումներ են, բայց ոչ իրական քայլեր։ Իրական քայլերը կլինեն այն ժամանակ, երբ, օրինակ, ՌԴ կվերադառնան եվրոպական կամ ամերիկյան առաջին ընկերությունները։ Այս դեպքում Մոսկվայի բորսայի ինդեքսը կշարունակի կայուն աճել` դրական ազդելով նաև ռուբլու փոխարժեքի շարունակական ամրացման վրա։

Թե իրականում դեպի ուր կզարգանա ռուսական արժույթի փոխարժեքը թե՛ աշխարհում, և թե՛ հատկապես հայաստանյան արտարժույթի շուկայում, Վարդան Արամյանը դժվարացավ կանխատեսում անել` կատակելով, թե եթե կարողանար նման կանխատեսում անել, միլիարդատեր կլիներ։

Իրականում, մասնագետի խոսքով, փոխարժեքի վրա 3 հիմնական գործոններ են ազդում. տվյալ երկրի արտադրողականությունն ու մրցունակությունը առևտրային գործընկերերի նկատմամբ, արտաքին առևտրի պայմանները և կապիտալ հոսքերը։

«Արդյոք Ռուսաստանի արտադրողականությունն ավելի արագ է աճում, քան մնացած առևտրային գործընկերներինը։ Դժվար է ասել, որ շատ մեծ պոտենցիալ առաջընթաց կա, որովհետև ինվեստիցիաները դեպի Ռուսաստան կրճատվել են, և տևական ժամանակ է պետք սեփական գիտական ներուժով առաջարկն առաջ մղելու համար։ Ֆինանսական հոսքերի տեսանկյունից ևս մեծ ակնկալիքներ չկան` հաշվի առնելով սանկցիոն իրավիճակը։ Եվ երրորդը` արտահանման և ներմուծման գները (նկատի ունենալով, որ ՌԴ–ն նավթ և գազ արտահանող երկիր է) պետք է համադրել ներմուծվող ապրանքների գների հետ։ Այս ամենի արդյունքում կարող ենք ասել, որ եթե աշխարհաքաղաքական համատեքստում մեծ փոփոխություններ չլինեն, ռուսական փոխարժեքն ավելի շատ պետք է արժեզրկման ուղղությամբ գնար, քան արժևորման»,– նշում է ՀՀ ֆինանսների նախկին նախարարը։

Արամյանի խոսքով` վերը նշված քաղաքական երկխոսությունը շարունակվելու ու որոշակի արդյունքներ գրանցվելու դեպքում դեպի ՌԴ կգնան կապիտալ և ֆինանսական հոսքեր, որոնք երկարաժամկետ հատվածում կհանգեցնեն նաև արտադրողականության աճին։

Նշենք, որ մարտի 20-ին ՀՀ ԿԲ–ի կողմից սահմանված փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.69 դրամով և կազմել 392.26 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 4.64 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 425.45 դրամ:

Համեմատության համար նշենք, որ մեկ ամիս առաջ` փետրվարի 20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը 395.31 դրամ էր, ռուսական ռուբլու փոխարժեքը` 4.47 դրամ, եվրոյինը` 412.82։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am