Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը՝ նախընտրական խրտվիլակ

Նիկոլ Փաշինյանը սառեցրել է ՀՀ–ի անդամակցությունը ՀԱՊԿ–ում, թշնամացրել է հայ–ռուսական հարաբերությունները, քծնում է Թուրքիային, բավարարում Ադրբեջանի պահանջները և կատարում ԱՄՆ հրահանգները։

Փաշինյանն ու նրա նշանակած չինովնիկները չեն մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, չեն մեկնում Մոսկվա, բայց փոխարենը գնում ու մասնակցում են ՆԱՏՕ–ի միջոցառումներին։ Այն ՆԱՏՕ–ի, որի տարածաշրջանային օպերատոր Թուրքիան Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունի, այն ՆԱՏՕ–ի, որը զրո անվտանգային երաշխիք է տալիս ՀՀ–ին, որն էլ իր հերթին դեռ գոյություն ունի քարտեզի վրա զուտ Ռուսաստան–Իրան զույգի շնորհիվ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը մասնակցել է հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովին։ Դրա շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի է Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բլինքենը նախընտրական տրամաբանության մեջ խոսել է այն մասին, որ կողմերը մոտ են խաղաղությանը, բայց դա բլեֆ է։

ՆԱՏՕ–ն Ուկրաինայի միջոցով պատերազմում է ՌԴ–ի դեմ։ Հարյուր հազարավոր ուկրաինացիներ են զոհվել ամերիկյան ծրագրերի համար։ Վերջը չի երևում, բայց Վաշինգտոնին դա չի հետաքրքրում։ Իրենք իրենց հակառուսական ծրագրերն են առաջ տանում։ Նույնն անում են Հայաստանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի ակտիվ դերակատարմամբ։

Խրտվիլակ՝ ԱՄՆ–ում

Բլինքենին ու իր շեֆին նոյոմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ բոնուսներ են պետք։ Այդ բոնուսները հակառուսական պետք է լինեն։ Ուկրաինական ճակատում վիճակները վատ է։ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են հակառուսական մանրադրամի ֆունկցիա կատարել։ Փոխարենը Նիկոլն է համաձայնել Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանին որպես նախընտրական խրտվիլակ են հրավիրել Վաշինգտոն։ Բայդենին դա պետք է։ Ադրբեջանը քաղում է առավելագույնն այդ հանդիպումից՝ հայկական զիջումների տեսքով։ Անունը դրել են «խաղաղության պայմանագիր» ու միակողմանի զիջումներ են կորզում Հայաստանից։

Կիրանցն արդեն երեկվանից դե ֆակտո կորցրեցինք։ Այս պահին ճանապարհն է փակվել, հետո արդեն գյուղը կդատարկվի։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ստեղծվել էր դա թույլ չտալու համար, բայց չհաջողեց։

Հայ քաղքենու համար Կիրանցի կորուստը մի փոքր նյարդային գործընթաց էր, քանզի համացանցի հետ էին խնդիրներ առաջացել։ Մյուս առումներով քար լռություն է։

Փոխարենն աղմկում է Նիկոլ Փաշինյանը, ով Կիրանցի «սահմանազատումը» համարում է պետականամետ քայլ ու բարբաջում «պետական ազգի» մասին իր ադրբեջանամետ թեզերով։

Ու քանի դեռ քաղաքական դաշտում առարկայական այլընտրանք չի ներկայացվել և կարող ընդդիմադիր բևեռ չի ձևավորվել, Նիկոլը շարունակելու է հանձնել, ամերիկացիները Հայաստանի հաշվին շարունակելու են իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանել, իսկ հայ ժողովուրդը դառնալու է տուժող կողմ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 541 անգամ
Լրահոս
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը Առաջիկայում կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին․ Գոհար Ղումաշյան Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք մրցակցին Նեթանյահուն կարող է նոր ցեղասպանություն սկսել․ Թուրքիայի ԱԳ նախարար Որո՞նք են այս պատերազմում Իրանի նպատակները․ իրանագետ ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան Генерал КСИР Мохсен Резаи: кораблям США не место в Персидском заливе Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am