Եղվարդի ՁՊՎ-ում պահվող քաղաքացիներն ազատ արձակվեցին
Եղվարդի ՁՊՎ-ում պահվող «հունիսի 12-ի» գործով ձերբակալված բոլոր 3 քաղաքացիներն ազատ արձակվեցին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Եղվարդ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորները:
Երևանի ՁՊՎ-ից մինչ այս պահն ազատ են արձակվել 12 քաղաքացիներից 7ը: