Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. Զատուլին
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական ուղեգծին: Այս տեսակետը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնելու է Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինայի հացով գագաթնաժողովին։
«Ինձ թվում է, որ ամեն ինչ համապատասխանում է միանգամայն հստակ արտահայտված ուղեգծին, որը կապված է պարոն Փաշինյանի՝ Հայաստանը դեպի Արևմուտք կողմնորոշելու ու Ռուսաստանից հեռանալու վաղուցվա համոզմունքների հետ` դրանից բխող բոլոր կոնկրետ մանրամասներով, այդ թվում` ՀԱՊԿ-ում լինելու, նախկին պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանում ՌԴ սահմանապահների և ռուսական ռազմակայանի գտնվելու առումով», - ասել է Զատուլինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ այժմ Հայաստանի վարչապետի թիրախներից մեկը Հայ առաքելական եկեղեցին է։
Զատուլինը վարչապետի գործողությունները համարում է հայ ժողովրդի հիմնարար շահերի դավաճանություն։ Ըստ նրա` ամբողջ հարցն այն է, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանը դրանից պատշաճ հետևություններ անելու:
Պատգամավորը ցավով նշել է, որ իրենք ուշացել են եզրակացություններ անելու հարցում։