Բիլ Գեյթսը ցանկացել է չիպավորել մարդկանց. Նիկիտա Միխալկով
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մեղադրել է միլիարդատեր Բիլ Գեյթսին՝ մոլորակի բնակչությանը չիպավորելու ցանկության մեջ: Այս մասին ռեժիսորը հայտարարել է իր հեղինակային «Бесогон ТВ» նախագծի եթերում:
«Նպատակը մեկն է՝ կրճատել բնակչության թիվը, չափազանց շատ են օդ, սնունդ և մնացած ամեն ինչը սպառողները»,- ասել է նա, և որպես ապացույց ցույց է տվել Microsoft Technology Licensing, LLC-ի կողմից գրանցված մի փաստաթուղթ՝ WO/2020/060606 համարով: