Ինչու այսքան խեղճ ու կրակ` Արայիկ Հարությունյան

Օրերս Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ»-ի հյուրը տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էր, ով հաղորդման ողջ ընթացքում գովեստի խոսքեր հնչեցրեց Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հասցեին։ Ընդհուպ` նրան համարեց հերոս, ով կռվել է արցախյան ազատամարտում, մեծ ներդրում ունի Արցախի կայացման, տնտեսական զարգացման հարցում։

Հաղորդավար Անժելա Թովմասյանը այս անվերջ գովեստներից հետո հարց ուղղեց պարոն Բագրատյանին՝ ինչպե՞ս հասկանալ Արայիկ Հարությունյանը, ով տասը տարուց ավելի ճանապարհ է անցել Արցախի եւ ՀՀ իշխանությունների հետ, երբեւէ հրապարակային քննադատական խոսք չի հնչեցրել այդ իշխանությունների հասցեին, մեկ անգամ չի բարձրաձայնել, որ այսինչ հարցը սխալ քաղաքականությամբ է տարվում, հիմա բարոյակա՞ն է արդյոք այս անմնացորդ նվիրումը հեղափոխական իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի ակտիվացումից վայրկյաններ անց, Հարությունյանը որոշեց ավտոբուսներով մարդ բերել Հայաստան, արդյոք դավաճանություն չէ նախկինների նկատմամբ։

Սակայն Հրանտ Բագրատյանն էլ ավելի ուժգին պաշտպանեց իր բարեկամ-ընկեր Արայիկ Հարությունյանին ու կրկին հարցեր առաջացրեց Անժելա Թովմասյանի մոտ։ Վերջինս փորձեց հակառակվել՝ եթե դուք ասում եք, որ Հարությունյանը հերոս է, ինչո՞ւ իր հերոսությունը, բարոյական նկարագիրը չի դրսեւորվում այն ժամանակ, երբ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Արցախից հազար մարդ ահազանգ հնչեցրեց, իսկ նախկին վարչապետ Հարությունյանի ձայնն այդպես էլ չլսվեց։ Կամ ինչու վերջինս չընդվզեց, երբ հետեւողականորեն նվաստացնում էին Արցախի հերոսներին, քաղաքական ու քրեական հետապնդման ենթարկում նրանց, նախագահի հասցեին վայրահաչում այս իշխանությունները։ Բագրատյանը նույն համառությամբ շարունակեց պաշտպանել, ասելով նաեւ, որ այդ հարցերը պետք է ուղղել անձամբ Հարությունյանին։ Ի պատասխան այս հաղորդման, Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եւ դիմել Հրանտ Բագրատյանին․ «Զարմացած եմ Հրանտ...
Սիրելի՛ Հրանտ Բագրատյան։ Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան...Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետեւած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետեւում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երեւանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե եւ քաղաքական կարիերաս...»

Նախ չգիտես` ինչու այս ընկերը հերոսություն է ներկայացնում Բագրատյանի հետ ընկերությունը, այն դեպքում, երբ ցանկացածին պատիվ կբերի Բագրատյանի՝ մեծ մտավորականի եւ անգերազանցելի տնտեսագետի հետ միայն շփումը։ Բայց ամենաուշագրավը՝ Հարությունյանը անամոթաբար հետապնդում իրականացնելու մեջ է մեղադրում այն իշխանությանը, որի հետ աշխատել է հենց ինքը։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչեւ հիմա սատարել եւ սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետեւայլը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա»։

Ներեցեք, պարոն Հարությունյան, ամենեւին պարտադիր չէ խոսել, ձեր քայլերն արդեն իսկ մատնում են ձեր սկզբունքներն ու էությունը։ Հասկանալի է, անշուշտ, որ ամեն գնով ցանկանում եք բազմել նախագահի պաշտոնին, բայց կյանքում ցանկացած պաշտոնից ու կոչումից ավելի թանկ պատիվն ու արժանապատվությունն են։ Քանի դեռ ուշ չէ, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս կանգ առեք, վերջապես ձերբազատվեք այդ նիկոլամանիայից, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ Նիկոլի հետեից վազեն, դիմացից, թե ոտքերի տակ թավալվեն, միեւնույն է՝ նա իր շահերն ու հաշվարկներն ունի եւ առավել եւս՝ նրան խորթ է ընկերությունն ու հավատարմությունը։ Այնպես որ հանուն Նիկոլի մի ոտատակ տվեք ձեր ընկերներին։

Ինչ վերաբերում է Անժելա Թովմասյանի մասին ձեր այն դիտարկումներին․« Թող ների ինձ լրագրողական համայնքը, բայց եթե այդ կոչումը կրող մեկը ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար ի լուր աշխարհի անձի արժանապատվությունն է վիրավորում, իր գործունեությամբ անպատվում է այդ մասնագիտությունը եւ լրագրող կոչվելու իրավունք չունի», ապա միայն կասենք՝ Ձեր կարծիքը միայն պատիվ է բերում Անժելա Թովմասյանին, ճիշտ հակառակն ամոթալի կլիներ։

Անի Սահակյան

դիտվել է 6536 անգամ
Լրահոս
Ու՞մ են ձեռք առնում․պաշտոնյան խայտառակ հայտարարություն է անում․իրավիճակը շատ ծանր է․ Հայկ Ֆարմանյան (video) Նիկո՛լ, սա մի օր հեղեղելու է Հայաստանի բոլոր փողոցները, լա՛վ լսեք․ Գոռ Ավրցյան (արցախցի) (video) Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ վարորդը հոգեկան առողջության կենտրոն է տեղափոխվել Հայտնի են «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորները ՌԴ նոր օրենքով արգելվում է Աղբատարը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում Բա, որ ձեր առաջնորդը մասնակցում էր Ծառուկյանի երեխու հարսանիքին, ու՞ր էիք․․․ Էդգար Էլբակյան (video) Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Նիկոլը բանակի քեֆի է մասնակցել․ լրագրող Պարո՛ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել (video) Լա՛վ իմացեք՝ մի բան կա, որը դուք երբեք Ծառուկյանից չե՛ք խլի․ Իվետա Տոնոյան (video) Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել Նարեկ Կարապետյանին մանդատից կզրկե՞ն. Արամ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում (video) Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am