Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ «ՀԺ»-ի տաղավարում նման հայտարարություն է արել իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Երբ հաղորդավարը հարցրել է, թե որն է այդ պատմության աղբյուրը, Ավետիսը պատասխանել է. «Չեմ հիշում, բայց գիտեմ, որ տենց պատմություն է եղել»։ Դրանից հետո, որևէ փաստ կամ ապացույց չներկայացնելով, նա եզրակացրել է, թե «Ծառուկյանն առյուծներին օգտագործել է նաև մարդկանց վախեցնելու նպատակով»։

Գործ ունենք զազրելի երևույթի հետ, երբ մտավորական կոչվող անձը վերածվում է պալատական սազանդարի՝ ակնհայտ չստուգված տեղեկություններով և կեղծիքներով նպաստելով իշխանության ռեպրեսիվ քաղաքականության տեղեկատվական սպասարկմանը։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ ավտորիտար իշխանությունները չեն ունենում բավարար իրավական հիմքեր՝ իրենց քաղաքական ընդդիմախոսներին թիրախավորելու համար, գործի են դնում քարոզչությունը։ Ստեղծվում են առասպելներ, շրջանառվում են չապացուցված պատմություններ, իսկ հանրային կարծիքը փորձում են ձևավորել վախի, պիտակավորման և զրպարտության միջոցով։ Սա գեբելսյան քարոզչության դասական մեթոդաբանությունն է, որտեղ բազմիցս կրկնվող սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն։

Վիգեն Ավետիսի այս վարքագիծը, ցավոք, նորություն չէ։ Նա նախկինում ևս հրապարակայնորեն քծնել է գործող իշխանությանը՝ անգամ Նիկոլ Փաշինյանին համեմատելով Գարեգին Նժդեհի հետ։

Եթե Վիգեն Ավետիսն իսկապես տեղեկություններ ունի իր պատմած դեպքի վերաբերյալ, ապա պարտավոր է հրապարակայնորեն ներկայացնել այն «քանդակագործի» անունը, որի մասին խոսում է, ինչպես նաև ներկայացնել իր պնդումները հիմնավորող փաստերն ու ապացույցները։ Հակառակ դեպքում նրա հայտարարությունները պետք է արժանանան ոչ միայն խիստ բարոյական գնահատականի, այլև իրավական գնահատման՝ օրենքով սահմանված կարգով։

Հանրային խոսքը չի կարող հիմնվել «լսել եմ» կամ «չեմ հիշում, բայց գիտեմ» տրամաբանության վրա։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մարդու պատվին, արժանապատվությանը և հեղինակությանը։ Հանրային հեղինակություն ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է գիտակցել իր խոսքի պատասխանատվությունը։

Ազատ խոսքը ժողովրդավարության հիմնասյուներից է, սակայն այն չի կարող վերածվել զրպարտության կամ քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Իսկ ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը, անկախ դրանց հեղինակից, պետք է ստանա արժանի բարոյական և, անհրաժեշտության դեպքում, նաև իրավական գնահատական»:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Աշխատում է շատ պարզ սխեմա «Ծայրահեղ անբարոյական քայլի եք դիմել»․ Նինա Կարապետյանցը՝ իշխանությանը (video) Մենք կործանվում ենք, հասկացե՛ք․․․ Աննա Մայիլյան (video) Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am