Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ խոսել է նոր մրցաշրջանի սպասելիքների, թիմի հավակնությունների և իր ապագայի մասին։ Հայ ֆուտբոլիստը վստահ է, որ թիմն ի զորու է կրկնել նախորդ տարվա հաջողությունները։ Այս մասին գրում է armsport.am-ը:

Դոնաուեշինգենում լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ «ներաձուրիները» շարունակում են մեծ նպատակներ հետապնդել։

«Մեր հավակնությունները մեծ են։ Ցանկանում ենք կրկին հաղթել առաջնությունում, նվաճել Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հնարավորինս հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում։ Դրանք բարդ, բայց միանգամայն հասանելի նպատակներ են»,- նշել է կիսապաշտպանը։

Խոսելով միլանյան ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու որոշման մասին՝ Մխիթարյանն ընդգծել է, որ դեռ շատ բան ունի տալու թիմին։

«Ակումբի ղեկավարության հետ խոսել եմ միայն «Բոլոնիայի» դեմ խաղից հետո, որից հետո արել եմ իմ գնահատականները։ Հասկացա, որ կարող եմ ևս մեկ տարի խաղալ այստեղ։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ ես ավարտելու եմ կարիերաս 2027 թվականին։ Հիմա պետք է կենտրոնանանք այս առաջնության վրա, իսկ հետագա տարիների մասին կմտածենք ավելի ուշ»։

Մխիթարյանը նաև մեծ վստահություն է հայտնել գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի նկատմամբ՝ նշելով, որ նրանք մի մեծ ընտանիք են, և մարզիչը կարողանում է հաղթանակի քաղց փոխանցել խաղացողներին։

«Նա նախորդ տարի արդեն ապացուցել է, թե ինչի է ընդունակ։ Մենք նրան լիովին աջակցում ենք և ցանկանում ենք միասին հասնել մեր նպատակներին։ Ինչ վերաբերում է ինձ, ես այստեղ եմ թիմակիցներիս օգնելու համար և, ի հեճուկս տարիքիս, հուսով եմ, որ անհատական առումով ավելի լավ մրցաշրջան կանցկացնեմ, քան նախորդն էր»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sky Italia-ն։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է Սարսափելի մանրամասներ՝ ինչ վիճակում են պահել Անդրանիկ Թևանյանին կալանավայրում․ Մանուկ Սուքիասյան (video) Մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը լուծ էր ընկել, գիտե՞ք՝ ինձ ուր կանչեցին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am