ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Պետքարտուղարության հյուպատոսական բյուրոյի սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրությունում։
«Մերձավոր Արևելքում ներկայում գտնվող ամերիկացիները պետք է զգույշ լինեն և բարձրացնեն իրենց զգոնությունը, ինչպես նաև պատրաստ լինեն չվերթերի հնարավոր չեղարկումների, օդային տարածքի պարբերաբար փակման և ճանապարհորդության հնարավոր խափանումների։ Խնդրում ենք հետևել դեսպանատների և հյուպատոսությունների անվտանգության ահազանգերին, տեղական իշխանություններին և նորություններին վերջին զարգացումների վերաբերյալ։ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիները պետք է վերանայեն դեպի տարածաշրջան և տարածաշրջանով ճանապարհորդելու իրենց որոշումը», – նշված է հաղորդագրության մեջ։ Նաև նշվում է, որ թիրախավորվել են ԱՄՆ դիվանագիտական հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս։
«Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄՆ-ի այլ շահերն արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված վայրերում ամբողջ աշխարհում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը