Լուրեր բաժնի բոլոր հրապարակումները

Ո՞վ է կանխելու Հայաստանի օդում ադրբեջանական, թուրքական ռազմական ինքնաթիռների, անօդաչու սարքերի թռիչքը

Jun 07, 2016 1 Comment

Օրերս Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին: Համաձայնագիրը ենթադրում է, որ հակաօդային պաշտպանության բնագավառում ստեղծվելու է միասնական տարածք` միասնական համակարգող մարմնով, և այդ միասնական տարածքում որոշումների կայացման […]

Ամբողջը

Հարուցվել է քրեական գործ

Jun 07, 2016 Comments Off on Հարուցվել է քրեական գործ

2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում, առ այն, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին: Հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի […]

Ամբողջը

Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում

Jun 07, 2016 Comments Off on Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Խարբերդ 14 փողոցի բնակիչ, 33-ամյա Վաղինակ Ստեփանյանի վարած Opel մակնիշի TD 699 համարանիշի և Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 28 շենքի բնակիչ, 31-ամյա Հակոբ Ղազարյանի վարած Kavasaki մակնիշի […]

Ամբողջը

Պլանային դիտարկում՝ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Jun 07, 2016 Comments Off on Պլանային դիտարկում՝ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը […]

Ամբողջը

Պայթյուն՝ Ստամբուլում

Jun 07, 2016 Comments Off on Պայթյուն՝ Ստամբուլում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյազըթ (Բայազիդ) թաղամասում տեղի է ունեցել պայթյուն: Կան վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Որոշ տվյալներով՝ հարձակումն իրականացվել է ոստիկանների ավտոբուսի դեմ:

Ամբողջը

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանին

Jun 07, 2016 Comments Off on Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենայով  պարգևատրեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2015 թվականի աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր, գերծանր Գոռ Մինասյանին: Արդեն տեղեկացրել էինք, որ համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում, 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էր ցույց տվել, որոնց […]

Ամբողջը

Թուրք- գերմանական համագործակցությունը վտանգված է

Jun 07, 2016 Comments Off on Թուրք- գերմանական համագործակցությունը վտանգված է

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ Ստամբուլի ու Գյոլջուքի նավաշինարանները զբաղված են ազգային սուզանավի վրա աշխատանքներ իրականացնելով, որին մասնակցում է նաև գերմանական կողմը: Նա ընդգծել է, որ այդ նախագծի շրջանակներում նախատեսվում է արտադրել 6 սուզանավ, որոնցից առաջինը պետք է ռազմածովային ուժերին տրվի 2020 թվականին: «Մենք […]

Ամբողջը

Ռուսական ուղղաթիռը խոցած թուրք օդաչուին կդատեն

Jun 07, 2016 Comments Off on Ռուսական ուղղաթիռը խոցած թուրք օդաչուին կդատեն

Թուրքական Birgun թերթի փոխանցմամբ` Թուրքիայի օդուժի կողմից կործանված ռուսական «Սու-24» ինքնաթիռի ենթադրյալ մարդասպան Ալփարսլան Չելիքին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: Չելիքը մեղադրվում է զենքի ապօրինի պահպանման համար: Ընդգծվում է, որ նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հինգ ինքնաձիգ ու չորս ատրճանակ: Հետաքննության ժամանակ հաստատվել է, որ ավելի վաղ Չելիքին մեղադրանք է ներկայացվել մեքենայության, […]

Ամբողջը

Քլինթոնի եղբայրը ձերբակալվել է ավտոմեքենան հարբած վարելու համար

Jun 07, 2016 Comments Off on Քլինթոնի եղբայրը ձերբակալվել է ավտոմեքենան հարբած վարելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կրտսեր եղբայր Ռոջերը Կալիֆոռնիայում ձերբակալվել է ավտոմեքենան հարբած վարելու մեղադրանքով, հայտնում է CNN-ը: Դա տեղի է ունեցել Ռեդոնդո Բիչ քաղաքում երկուշաբթի գիշերը՝ ընդամենը երկու օր առաջ, մինչև Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հերթական առաջնային ընտրությունները, որին կմասնակցի Հիլարի Քլինթոնը: Հաղորդվում է, որ Ռոջեր Քլինթոնը ազատվել է 15 հազար դոլարի երաշխիքից […]

Ամբողջը

Չեմ կարծում, որ Բաքուն կհամաձայնի փոխզիջումների գնալ. Արա Աբրահամյան

Jun 07, 2016 Comments Off on Չեմ կարծում, որ Բաքուն կհամաձայնի փոխզիջումների գնալ. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցը Vesti.am կայքին. -Պարո՛ն Աբրահամյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը: Կարծես թե, գործում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը, բայց գրեթե ամեն օր կրակում են, և զոհեր ենք ունենում: -Ցավոք, Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը չի թաքցնում Ղարաբաղի հարցը զենքով լուծելու իր մտադրությունները: […]

Ամբողջը

Քըրք Քրքորյանի վերջին մտահաղացումը իրականություն կդառնա

Jun 07, 2016 Comments Off on Քըրք Քրքորյանի վերջին մտահաղացումը իրականություն կդառնա

Միլիարդատեր Քըրք Քրքորյանի մահը չի խանգարի նրա վերջին մտահղացումներից մեկի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի էկրանավորմանը հոլիվուդյան հայտնի դերասան Քրիստիան Բեյլի մասնակցությամբ։ Ամերիկահայ միլիարդատեր, կինոմագնատ և բարերար Քրքորյանը մահացել է հունիսի 16–ի լույց գիշերը 98 տարեկան հասակում։ Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները, «Խոստում» անվանումով օսկարակիր Բեյլի և Օսկարի նոմինանտ Օսկար Այզեկի մասնակցությամբ ֆիլմը կնկարահանի Survival Pictures […]

Ամբողջը

Մանրածախ առևտուրը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում Է մեծ խանութներ ու սուպերմարկետներ

Jun 07, 2016 Comments Off on Մանրածախ առևտուրը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում Է մեծ խանութներ ու սուպերմարկետներ

168 ժամ օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում Է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։ Այսպես, ՀՀ ԱՎՕ 2016թ. հունվար-ապ– րիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել Է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։ Կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել Է 4.1%-ով և կազմել […]

Ամբողջը

Ծեծը ստվերեց Սամվել Բաբայանին

Jun 07, 2016 Comments Off on Ծեծը ստվերեց Սամվել Բաբայանին

Ժամանակը գրում է.«Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղ մեկնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Հայաստան և հարցազրույց տվել ներկայիս իրավիճակի ու իր պլանների մասին։ Այդ հարցազրույցն իր բովանդակությամբ բավականին լայն քննարկումների առիթ է դարձել։ Սակայն Սամվել Բաբայանի վերադարձի ֆոնին այդ քննարկումներն այսօր ըստ էության «ստվերեց» տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղում Սամվել […]

Ամբողջը

ՌԴ-ն ՀՀ-ի առաջ պայման է դրել

Jun 07, 2016 Comments Off on ՌԴ-ն ՀՀ-ի առաջ պայման է դրել

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն $ վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։ «Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։ Իսկ այդ ընթացքում […]

Ամբողջը

Հայաստանի ֆոնդային բորսան դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից

Jun 07, 2016 Comments Off on Հայաստանի ֆոնդային բորսան դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆոնդային բորսան՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄէՔՍ Արմենիան», գործնականում դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից։ Այս տարվա աոաջին եռամսյակում այստեղ իրականացվել են չնչին քանակությամբ գործարքներ՝ ընդամենը 190։   Անցած տարվա առաջին եռամսյակում այդ ցացանիշը 335 Էր։ Ողիղ երկու անգամ նվազել Է նաև գործարքների ընդհանուր ծավալը։ Ֆոնդային բորսաների ակտիվությունը բնորոշ է թափանցիկ, […]

Ամբողջը