Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

«Ժամանակ». Առաջին հարվածը ռուս-թւորքական հաշտությունից

Jul 01, 2016 Comments Off on «Ժամանակ». Առաջին հարվածը ռուս-թւորքական հաշտությունից

«Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևանքով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ: Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալրի հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև […]

Ամբողջը

Արթիկ վարչապետի այցելության ժամանակ զվարճալի միջադեպ է եղել

Jul 01, 2016 Comments Off on Արթիկ վարչապետի այցելության ժամանակ զվարճալի միջադեպ է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արթիկ վարչապետի այցելության ժամանակ զվարճալի միջադեպ է եղել՝ հեղեղի հետեւանքով տուժած արթիկցիներն իրենց դարդուցավն են պատմել, թե ով ինչ է կորցրել, մի երիտասարդ, մոտենալով Հովիկ Աբրահամյանին, ասել է, թե հեղեղը քշել-տարել է իր նշանդրեքի մատանին: Վարչապետը գումար է տվել երիտասարդին, որ նշանդրեքը փոզմիշ չլինի»:

Ամբողջը

«ՀԺ». Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերը չի վճարում

Jul 01, 2016 Comments Off on «ՀԺ». Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերը չի վճարում

«Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է աշխատավարձ չի վճարել: Հ3-ի աշխատակիցները, ովքեր դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս: Մեր թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության աշծատակիցները հայտնել են, որ իրենց աշխատավարձը 50-10.000-ական դրամներով են տալիս:   Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու պայմաններում […]

Ամբողջը

«Հրապարակ». Որոշել են

Jul 01, 2016 Comments Off on «Հրապարակ». Որոշել են

«Մեր տեղեկություններով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը և ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որևէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի և Ալիևը պահվի վերահսկողության տակ: Նվազագույնը՝ խնդրում որոշակի  դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը՝ հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել:   Օգոստոսիկ կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում: […]

Ամբողջը

«Հրապարակ». Սամվել Բաբայանը կփորձի ԼՂՀ նախագահ դառնալ

Jul 01, 2016 Comments Off on «Հրապարակ». Սամվել Բաբայանը կփորձի ԼՂՀ նախագահ դառնալ

«Մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ՝ թեկուզ 1 պատգամավորով՝ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ_ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան […]

Ամբողջը

Երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, նույնիսկ էլիտաներն են դժգոհում. «Ժողովուրդ»

Jul 01, 2016 Comments Off on Երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, նույնիսկ էլիտաներն են դժգոհում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաղորդավար եւ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է արտագաղթել:  «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչեւ վերջին […]

Ամբողջը

Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկ կա. Ռիչարդ Միլս

Jul 01, 2016 Comments Off on Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկ կա. Ռիչարդ Միլս

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետքննող համակարգի ստեղծումը: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո` ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիեւը չի համաձայնում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, […]

Ամբողջը

«Չորրորդ իշխանություն». ՀՅԴ գործարար պատգամավորներին « ինստրուկտաժ » են արել

Jun 30, 2016 Comments Off on «Չորրորդ իշխանություն». ՀՅԴ գործարար պատգամավորներին « ինստրուկտաժ » են արել

«Պարզվում է, ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորներին վերնախավը նախօրոք ինստրուկտաժ է անում, որպեսզի զգուշանան լրագրողների հարցերից և հանկարծ չվրիպեն:   Դասը լավ սերտած պատգամավորները լրագրողներին հորդորում են հարցերն իրենց ուղղել գրավոր:   Գործարար պատգամավոր Կարեն Շահմուրադյանը ևս երեկ հարկային օրենսգրքի մասին մեր հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, որ կարող է մեզ տրամադրել իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի հետո […]

Ամբողջը

Պաշտոնանկ արված գեներալի տունը թալանել են

Jun 30, 2016 Comments Off on Պաշտոնանկ արված գեներալի տունը թալանել են

«Առավոտի» տեղեկություններով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի որդու՝ Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել: Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը՝ բնակարան, հողակտոր, մի քանի ավտոմեքենա:   Վեդեցիների պնդմամբ՝ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի […]

Ամբողջը

ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման «վերմակը» միմյանց վրա քաշելու պրոցեսը թեժանում է

Jun 30, 2016 Comments Off on ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման «վերմակը» միմյանց վրա քաշելու պրոցեսը թեժանում է

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ խելահեղ օր էր՝ իրադարձություններով ու նյարդային վիճակներով լի։ Հայաստան էր ժամանել Եվրոպայի քաղաքական ամենահայտնի դեմքերից մեկը՝ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որի այցը ղարաբաղյան կոնֆլիկտի թեժացման փուլից եւ Գերմանիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո ավելի քան էական է։ Մի քանի օրից էլ՝ հուլիսի 4-ին, Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի […]

Ամբողջը

ՃՈ-ում կրքերը թեժանում են

Jun 30, 2016 Comments Off on ՃՈ-ում կրքերը թեժանում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2016-ի հունիսի 25-ին ՀՔԾ հաղորդագրություն էր տարածել, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ խաբեությամբ՝ նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո […]

Ամբողջը

Ինչ է ասել Նալբանդյանը պատգամավորներին նախագահների հանդիպումից

Jun 30, 2016 Comments Off on Ինչ է ասել Նալբանդյանը պատգամավորներին նախագահների հանդիպումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձեւաչափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ […]

Ամբողջը

«ՀԺ». Հայերը մեծ վտանգ են տեսնում Ռուս-թուրքական մերձեցման մեջ

Jun 30, 2016 Comments Off on «ՀԺ». Հայերը մեծ վտանգ են տեսնում Ռուս-թուրքական մերձեցման մեջ

«Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող գործարարները մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառովող պատժամիջոցները ՀՀ-ի համար օգտակար էին: Մասնավորապես, այս տարվա սկզբից պաշտոնապես արգելվեց թուրքական արտադրության բանջարեղենի ներմուշումը ՌԴ, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին վերցնել բանջարեղենի ռուսական շուկայի մի փոքր հատվածը:   Մինչ այդ Թուրքիայից Ռուսաստան […]

Ամբողջը

ՀՀԿ ղեկավար կազմը նշելու է Սերժ Սարգսյանի ծննդյան օրը

Jun 30, 2016 Comments Off on ՀՀԿ ղեկավար կազմը նշելու է Սերժ Սարգսյանի ծննդյան օրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանի տարեդարձն է, նա դառնում է 62 տարեկան: Մեր տեղեկություններով, էլիտան` նախարարներ, պատգամավորներ, ՀՀԿ ղեկավար կազմը ժամը 19։00-ին հավաքվելու են Ջրվեժի «Վանատուր» ռեստորանում` նշելու իրենց առաջնորդի տարեդարձը: Ավանդույթի համաձայն` տարեդարձը կնշեն առանց հոբելյարի, նա սովորաբար չի մասնակցում իր ծննդյան «փարթիներին», նախընտրում է մտերիմ մարդկանց հետ նշել: Փորձեցինք նախագահի խոսնակից` Վլադիմիր […]

Ամբողջը

Սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները

Jun 30, 2016 Comments Off on Սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ եւ յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել: Մեր աղբյուրը պնդում է, որ այդ զեկուցագրերով […]

Ամբողջը