Երկու տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել. Տիգրան Մուկուչյան

Apr 02, 2017 Comments Off on Երկու տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել. Տիգրան Մուկուչյան

Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին, այսօր հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Լոռիում երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն իրականացվում է համարակալված կտրոններով:  Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:

Նրա փոխանցմամբ, ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: