Միջադեպ Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Բեգլարյանի կողմնակիցների միջև

Mar 14, 2017 Comments Off on Միջադեպ Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Բեգլարյանի կողմնակիցների միջև

Արդեն հայտնել էինք, որ ԵԼՔ դաշինքի անդամները՝  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ էին իրականացնում  Երևանի Կենտրոնում, որը մեկնարկել էր Վարդանանց փողոցից: Բազմաթիվ շենքերի մոտով անցնելով և իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելով` դաշինքի անդամները հասան նաև Սիլաչի թաղամաս, որտեղ դաշինքի անդամների և թիվ 4-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Հակոբ Բեգլարյանի թիմակիցների միջև փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀՀԿ շտաբից դուրս եկան մի քանի գինովցած երիտասարդներ և ԵԼՔ դաշինքի անդամներին հյուրասիրեցին ՀՀԿ կոնֆետները՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով վրան գրված: Ի պատասխան էլ դաշինքի անդամները նրանց տվել են իրենց թռուցիկները, որոնք ՀՀԿ-ականները պատռել են, որից հետո էլ դաշինքի անդամները գետին են գցել կոնֆետները: Այս ամենը հանգեցրել է լարվածության երկու կողմերի միջև, որը սակայն հնարավոր եղավ հարթել: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարել է՝ «Կորչի Բեգլարյանի կլանը»:

armlur.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: