Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ իր կնոջ դերակատարության մասին

Mar 08, 2017 Comments Off on Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ իր կնոջ դերակատարության մասին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ծաղկեփունջը ձեռքին դռան զանգն է տվել՝ շնորհավորելով կնոջ Մարտի 8-ը։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։ Մեր հարցին՝ այս անգամ ի՞նչ է շշնջացել կնոջը, նախարարը ժպտալով ասաց․

«Այս անգամ էլ եմ նույնն ասել»։

Հիշեցնենք, որ նախարար նշանակվելու օրը Ամիրյանը հայտարարել էր, որ դռան զանգն է տվել ու կնոջը գրակախառնվելուց հետո ասել, որ ժամանակն ուրիշին է հատկացնելու՝ հայրենի մշակույթին։

Նախարարը տեղեկացրեց, որ այժմ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում փորձում են երեկոյան համերգը, որը նվիրված է բոլոր կանանց  ու աղջիկներին․

«Կարծում եմ՝ այն ամենամեծ նվերն է, այս համերգով Մշակույթի  նախարարությունը, կառավարությոնը շնորհավորում մեր  բոլոր մեր սիրելիներին»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝ առհասարակ սիրում է ծաղիկ նվիրել եւ միայն տոներին չէ, որ կնոջը ծաղկեփունջ է նվիրում․

«ամեն օրն էլ կարելի է  տոն սարքել»,-ասաց նա։

Մեր հարցին, թե իր կյանքում ի՞նչ դերակատարություն է ունեցել կինը, նախարարն ասաց․

«Շատ կարեւոր եւ լուրջ դերակատարություն, որովհետեւ ինձ պարգեւել է երեք աննման զավակներ, որոնց մեջ  կյանքի իմաստը»։

Չնայած Արմեն Ամիրյանը, աշխատանքի բերումով, միշտ շրջապատված է եղել ու կա կանանցով, սակայն չի դժգոհում, բոլորին էլ հասցնում է շնորհավորել․

«Շրջապատի ցանկացած կնոջ պետք է բավարար ուշադրություն դարձնել  ե՛ւ ջերմ խոսքով, ե՛ւ  ժպիտով, ինչու չէ նաեւ ծաղիկներով»։

Այս հանգամանքը, սակայն, Ամիրյանի կնոջ մոտ խանդի առիթ չի տալիս․

«Ժամանակը սովորեցնում է բոլորին»,-ժպտալով ասաց նա։

 

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: