Դաղստանցին փորձել է իր ավանակին ավտոբուսով Մոսկվա ուղարկել. տեսանյութ
Лайф-ը հայտնում է ,որ Դաղստանի բնակիչը փորձել է իր ավանակին ավտոբուսով Մոսկվա ուղարկել:
Նա խնդրել է վարորդին տեղավորել ավանակին բեռի համար նախատեսված բաժնում: Ավտոբուսի ուղևորները ծիծաղել են, կատակել, թե ավանակն ունի՞ անձնագիր:
Ավտոբուսի վարորդը, սակայն, մերժել է ավանակի տիրոջը:
ԶԼՄ-ները հրապարակել են համապատասխան տեսանյութ: