Ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ.վարչապետ

Jan 12, 2017 Comments Off on Ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ.վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը  կառավարության՝այս տարվա առաջին նիստում, մի քանի հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր ներմուծումը տեղական արտադրության խթանմամբ փոխծարինելու քաղաքականությանը: Տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություններին հանձնարարվեց համատեղ ուսումնասիրելև առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ:

Դիտարկել ներմուծվող ապրանքներին համարժեք ապրանքների արտադրության հնարավորությունները, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը, տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին: Դիտարկել նաև այն ապրանքների տեղական արտադրության հնարավորությունը, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը թեև շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, բայց գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: